Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի 72 շենքի մոտակայքում Սյունիքի մարզի բնակիչներ՝ 16-ամյա Ա․ Յ․-ն և 15-ամյա Է․ Գ․-ն, կրակելու նպատակով վերցրել են որդու՝ 9-ամյա Մ․ Մ․-ի մոտ եղած խաղալիք շարիկ կրակող ատրճանակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ Է․ Գ․-ն այդ ատրճանակով մեկ անգամ կրակել է իր որդու ոտքին, իսկ Ա․ Յ․-ն մեկ անգամ կրակել է նրա գլխին։ Դրանից հետո երեխան փորձել է վերցնել խաղալիք ատրճանակը, սակայն Ա․ Յ․-ն դանակով սպառնացել է, թե կկտրի նրա մատները՝ վախեցնելու նպատակով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Գ․-ն և Ա․ Յ․-ն ծնողների ուղեկցությամբ ներկայացվել են ոստիկանության Սիսիանի բաժին։Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։ —00—ՄԱ The post Սյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխին
Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24TV / 24News / 11 minutes ago

Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ
24TV / 24News / 17 minutes ago

Գողացել էին մեքենայի կողային հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե
24TV / 24News / 22 minutes ago

#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍ 17 ԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ Է ԸՆԹԱՆՈՒՄ
24TV / 24News / 23 minutes ago
Related coverage

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել #abcmedia #abcլուրեր
ABC Media / 10 minutes ago

Լուրեր 17:00 | | 22.10.2026
Public Television of Armenia — 1Lurer / 11 minutes ago

Ուզում ա համ կույս մնա, համ հաճույք ստանա. բուրգի վերևում Փաշինյանն ա
Yerkir / 12 minutes ago

Քննիչը պահանջում է երկարացնել Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետը #ուղիղ
Pastinfo / 13 minutes ago