Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Շահումյան փողոցի 72 շենքի մոտակայքում Սյունիքի մարզի բնակիչներ՝ 16-ամյա Ա․ Յ․-ն և 15-ամյա Է․ Գ․-ն, կրակելու նպատակով վերցրել են որդու՝ 9-ամյա Մ․ Մ․-ի մոտ եղած խաղալիք շարիկ կրակող ատրճանակը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ Է․ Գ․-ն այդ ատրճանակով մեկ անգամ կրակել է իր որդու ոտքին, իսկ Ա․ Յ․-ն մեկ անգամ կրակել է նրա գլխին։ Դրանից հետո երեխան փորձել է վերցնել խաղալիք ատրճանակը, սակայն Ա․ Յ․-ն դանակով սպառնացել է, թե կկտրի նրա մատները՝ վախեցնելու նպատակով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Է․ Գ․-ն և Ա․ Յ․-ն ծնողների ուղեկցությամբ ներկայացվել են ոստիկանության Սիսիանի բաժին։Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։ —00—ՄԱ The post Սյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սյունիքում 16 և 15 տարեկան տղաները 9-ամյա երեխայի խաղալիք ատրճանակով կրակել են նրա ոտքին ու գլխին
Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է
24TV / 24News / 20 minutes ago

Ընդդիմադիր ուժերը պետք է իմանան՝ նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է
24TV / 24News / 36 minutes ago

Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»
24TV / 24News / 55 minutes ago

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին
24TV / 24News / 1 hour ago
Related coverage

Превратить «блеф» в реальность: вызов брошен
Aravot / 30 minutes ago

В Армении составят "карту всего" в стране - кому она будет доступна
Sputnik Armenia / 34 minutes ago

Հայաստանում «ամեն ինչի քարտեզ» կկազմեն. ովքե՞ր հասանելիություն կունենան
Sputnik Armenia / 34 minutes ago

ԻՀՊԿ-ն պնդում է՝ ԱՄՆ ուժերը հեռացել են Պարսից ծոցից
ArmLur / Zhoghovurd / 34 minutes ago