Ստեղծվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի անունով բացված տելեգրամյան կեղծ օգտահաշիվ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: «Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ կեղծ օգտահաշվի հետ որևէ փոխգործակցությունից, չտրամադրել անձնական կամ գաղտնի տեղեկություններ և չտրվել հնարավոր մոլորեցնող գործողություններին։ Կեղծ օգտահաշիվ հայտնաբերելու կամ դրա միջոցով կասկածելի հաղորդագրություն ստանալու դեպքում խնդրում ենք այդ մասին տեղեկացնել info@hti.am հասցեին և նախարարության պաշտոնական կապի մյուս միջոցներով։ Հորդորում ենք լինել զգոն և առաջնորդվել բացառապես պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ –00—ՅՄ The post ԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվել appeared first on 24News .