Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ Արթիկ քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի բուժքրոջը։ Խուզարկության արդյունքում վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։ Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ,- ասված է ՔԿԾ հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ՔԿԾ-ի