ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 22-ին հրամանագրեր է ստորագրել նոր փոխվարչապետերի, նախագահի լիազոր ներկայացուցչի և նախարարի նշանակման մասին։ Կառավարության կազմում լայնածավալ փոփոխություններն ավելի վաղ առաջարկել էր երկրի վարչապետը, իսկ նախօրեին դրանք միաձայն հաստատել էր Պետդուման, գրում է The Insider-ը։ Կադրային փոփոխությունները հետևյալն են՝ Յուրի Տրուտնև – զբաղեցնում էր փոխվարչապետի և Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնները, նշանակվել է նախագահի օգնական։ Օլեգ Կոժեմյակո – Պրիմորիեի երկրամասի նահանգապետից նշանակվել է փոխվարչապետի և Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնում։ Անդրեյ Նիկիտին – տրանսպորտի նախարարի պաշտոնից նշանակվել է փոխվարչապետ։ Դմիտրի Յադրով – «Ռոսավիացիայի» ղեկավարի պաշտոնից նշանակվել է տրանսպորտի նախարար։ Անտոն Սիլուանով – նշանակվել է Ռուսաստանի փոխվարչապետ՝ պահպանելով ֆինանսների նախարարի պաշտոնը։ Իրինա Օկլադնիկովա – ֆինանսների նախարարի առաջին տեղակալից նշանակվել է փոխվարչապետ և կառավարության աշխատակազմի ղեկավար։ Իր պաշտոնից հեռացել է նաև Դմիտրի Գրիգորենկոն, որին փոխարինել է Օկլադնիկովան։ Վերջին վեց տարիներին Գրիգորենկոն ղեկավարում էր կառավարության աշխատակազմը։ Կադրային փոփոխությունների շարքում հատկապես ուշագրավ է Սիլուանովի համար նոր պաշտոնի ստեղծումը։ Մինչ այդ՝ 2011 թվականից, նա ղեկավարում էր ֆինանսների նախարարությունը, սակայն այժմ նախարարի պաշտոնին ավելացել է նաև փոխվարչապետի պաշտոնը։ Կառավարությունում այս որոշումը նախկինում բացատրել էին «արտաքին ճնշման ուժեղացման պայմաններում» «ֆինանսական կայունությունն ապահովելու» և «պետական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու» անհրաժեշտությամբ։ 2018-2020 թվականներին Սիլուանովն արդեն համատեղել էր առաջին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները, սակայն Միխայիլ Միշուստինի առաջին կառավարության ձևավորումից հետո պահպանել էր միայն նախարարի պաշտոնը։ Ինչ վերաբերում է Տրուտնևին, ՌԲԿ-ի աղբյուրները նախկինում հայտնել էին, որ նախագահի աշխատակազմ տեղափոխվելուց հետո նա զբաղվելու է ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով, մասնավորապես՝ կարող է վերահսկել «Յունարմիա» երիտասարդական ռազմահայրենասիրական շարժման գործունեությունը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
Factor.am / 5 hours ago

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Factor.am / 5 hours ago
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Factor.am / 5 hours ago

Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
Factor.am / 5 hours ago
Related coverage

«Հորիզոն»-ի թողարկում | 15-00 | 23.10.2026
Shant News / 57 minutes ago

ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել
168 Jham / 3 hours ago

Ուզում եք համբերությունս հատի՞ ու կհատի. Առաքել արքեպիսկոպոսը զայրացավ
Aravot / 3 hours ago

Թրամփը ոչինչ չգիտի ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածելու մտադրության մասին իր դիվանագետի հայտարարությունից
168 Jham / 3 hours ago