Ֆրանսիայի կառավարության ամենաբարձր մակարդակներում արտակարգ հանդիպումներ են անցկացվում՝ սոցիալական մոբիլիզացիայի երկրորդ ալիքից երկու օր առաջ: Այս հանդիպումները կազմակերպվել են անցյալ շաբաթավերջին Ֆրանսիայում կենսապահովման ծախսերի աճի դեմ ցույցերից ու դրանց ժամանակ տեղի ունեցած բռնության ու թալանի բռնկումներից հետո․ գրում է Euronews -ը։ Մի քանի քաղաքային կենտրոններում արդեն երրորդ գիշերն անընդմեջ պարետային ժամ է հայտարարված, իսկ նոր հավաքներն արգելված են։ Էմանուել Մակրոնն այսօր առավոտյան անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ վարչապետի, համապատասխան նախարարների և անվտանգության բոլոր ծառայությունների մասնակցությամբ: Ելիսեյան պալատը պարզաբանել է, որ նիստը նախատեսված է ամփոփելու առաջիկա շաբաթների համար հետախուզական ծառայությունների, կանխատեսման և անվտանգության ապահովման համակարգերի աշխատանքի արդյունքները, ինչպես նաև անդրադառնալու այն ձախողումներին, որոնք հանգեցրին անցած հանգստյան օրերի իրադարձություններին ։ Ֆրանսիայի իշխանությունները խոստովանել են, որ անվտանգության ծառայությունները ձախողել են և զգալիորեն թերագնահատել հոկտեմբերի 17-ի հանրահավաքի մասշտաբները: Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը կանխատեսել է մոտ 200․000 մարդու ներկայություն փողոցներում, մինչդեռ գրանցվել է 550․000-ից մինչև 800․000 մասնակից: Շաբաթ օրն ամբողջ երկրում տեղակայվել է իրավապահ մարմինների մոտ 60․000 աշխատակից, սակայն դա չի կանխել վանդալիզմի գործողությունները։ Հոկտեմբերի 24-ին նախատեսված նոր ակցիայի անվտանգության ապահովման սխեման կուժեղացվի Sentinelle գործողության զինվորականների, ինչպես նաև ոստիկանության և ժանդարմերիայի էլիտար ստորաբաժանումների՝ RAID-ի, GIGN-ի և BRI-ի օգնությամբ։ Խորհրդակցությունները կշարունակվեն Մատինյոնում այսօր կեսօրին: Վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն կընդունի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ հասարակական կարգի դոկտրինի հնարավոր էվոլյուցիան քննարկելու համար։ Նախագահական քարոզարշավի ընթացքում նախընտրական հանրահավաքների անվտանգության հարցը նույնպես պետք է քննարկվի այս հանդիպմանը։ 2027 թվականի ընտրություններում նախագահի մի քանի թեկնածուներ որոշել են անտեսել հրավերը։ Ազգային միավորում -ից Մարին Լը Պենը և Ժորդան Բարդելան, ինչպես նաև նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը չեն մասնակցի հանդիպմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անկարգություններ՝ Ֆրանսիայում. Մակրոնը հավաքում է անվտանգության ուժերին, Լեկորնյուն՝ հանդիպում քաղաքական կուսակցությունների հետ
Ֆրանսիայի կառավարության ամենաբարձր մակարդակներում արտակարգ հանդիպումներ են անցկացվում՝ սոցիալական մոբիլիզացիայի «երկրորդ ալիքից» երկու օր առաջ: Այս հանդիպումները կազմակերպվել են անցյալ շաբաթավերջին Ֆրանսիայում կենսապահովման ծախսերի աճի դեմ ցույցերից ու դրանց ժամանակ տեղի ունեցած բռնության ու թալանի բռնկումներից հետո․ գրում է Euronews-ը։ Մի քանի քաղաքային կենտրոններում արդեն երրորդ գիշերն անընդմեջ պարետային ժամ է հայտարարված, իսկ նոր հավաքներն […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Ե՞րբ կստորագրվի «Խաղաղության պայմանագիրը»
ABC Media / 9 minutes ago

Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հարվածելու մասին
ABC Media / 14 minutes ago

#ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանն ու որդին դատարանում են
ABC Media / 33 minutes ago

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել #abcmedia #abcլուրեր
ABC Media / 39 minutes ago
Related coverage

Россия открыта к восстановлению экономических отношений с Европой: Кирилл Дмитриев
Alpha News / 8 minutes ago

ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու համար
Aravot / 8 minutes ago

Ռուսաստանի շանտաժը չպետք է անցնի․ կոմպրոմիսային լուծումներ չպետք է լինեն․ ՀՀ-ը պետք է շահած դուրս գա
Noyan Tapan TV / 9 minutes ago

Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունները՝ հանուն Սահմանադրության փոփոխության
CivilNet / 10 minutes ago