ԵՏՄ անդամակցության հնարավոր կասեցման շուրջ շրջանառվող զեկույցներն ու տնտեսական ճնշումները տնտեսական հիմք չունեն և Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու գաղտնի ծրագրի բաղկացուցիչ մասն են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԵՏՄ-ն իրավական հիմք ունի Հայաստանին կառույցից հեռացնելու՝ Փաշինյանը նշեց, որ նման մեխանիզմ ԵՏՄ-ում գոյություն չունի, մինչդեռ այն առկա է ՀԱՊԿ կանոնադրությունում։ «Հետաքրքիր է՝ ինչո՞ւ, օրինակ, ՀԱՊԿ-ից Հայաստանին չեն հեռացնում, չէ՞ որ այնտեղ այդ կանոնադրային հնարավորությունը կա։ Մեր պատմության մեջ երևի առաջին անգամ է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի իրեն, այլ անուղղակի հասկացնում են՝ «ձեզ կհեռացնենք մեզնից»» ,- նկատեց վարչապետը։ Գործադիրի ղեկավարի գնահատմամբ՝ վերջին երեք տարիներին սա Հայաստանն ապակայունացնելու արդեն երրորդ փորձն է․ «Առաջինը 2023 թվականի իրադարձություններն էին, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ֆոնին հայտնի կենտրոններից Հայաստանում իշխանափոխության կոչեր էին հնչում։ Երկրորդը 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններն էին։ Հիմա, ըստ էության, նախապատրաստվում է երրորդ փորձը, և սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է» ,- ասաց Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս ամենի գլխավոր քաղաքական նպատակը Հայաստանի պետականության նկատմամբ արտաքին վերահսկողություն սահմանելն է և երկիրը սկզբում դե ֆակտո, իսկ հետագայում նաև դե յուրե անկախությունից զրկելը։ Այդուհանդերձ, վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը բավարար դիմակայունություն ունի և հաջողությամբ կչեզոքացնի նաև այս սպառնալիքը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ-ն ապակայունացնելու երրորդ փուլն է նախապատրաստվում. գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
Factor.am / 11 minutes ago

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
Factor.am / 24 minutes ago

Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
Factor.am / 33 minutes ago

Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
Factor.am / 44 minutes ago
Related coverage

«Քաղաքական պատվեր է»․ Հետընտրական շրջանում աշխատանքից ազատված Հասմիկ Հակոբյանը փորձում է վերականգնել արդարությունը
168 Jham / 2 minutes ago

Արտահերթի մասին խոսելով՝ Փաշինյանը ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողել է. Արթուր Խաչատրյան
168 Jham / 3 minutes ago

Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. «Ազատություն»
ABC Media / 3 minutes ago

Փաշինյանն ընդունում է, որ ձախողել է նախորդ ընտրություններում, դրա համար է խոսում արտահերթից
24TV / 24News / 4 minutes ago