Լատվիական հայտնի 360 TV Četri uz koferiem (Չորսը ճամպրուկով) ճամփորդական հաղորդաշարն իր՝ Հայաստանին նվիրված եթերաշրջանում հեռուստադիտողներին ներկայացրել է երկրի մշակույթը, պատմությունը, բնությունն ու հյուրընկալությունը։ Հայտնի լատվիացի ոճաբան Ինդրա Սալցևիչայի (Indra Salceviča) գլխավորությամբ ճանապարհորդող մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր վայրեր, իսկ Դիլիջանն ու դրա շրջակայքը դարձել են նրանց ուղևորության կարևոր ու հիմնական կանգառներից մեկը։ Դիլիջանում հյուրերին հանդիպել և քաղաքում ուղեկցել է Meet Dilijan-ի թիմը՝ օգնելով նրանց բացահայտել քաղաքի բնությունը, պատմամշակութային ժառանգությունը, տեղական խոհանոցն ու առանձնահատուկ մթնոլորտը։ Četri uz koferiem հաղորդաշարի միջոցով Դիլիջանը ներկայանում է միջազգային լսարանին որպես ուղղություն, որտեղ անտառային բնությունը, պատմական հուշարձանները, տեղական համերն ու հյուրընկալությունը միավորվում են մեկ ամբողջական փորձառության մեջ։ Դիլիջան՝ բնության և խաղաղության գրկում Հաղորդման մասնակիցները Դիլիջանում երկու գիշեր են անցկացրել բնության գրկում գտնվող հարմարավետ տնակներում։ Հաղորդմանը մասնակիցները պատմում են, որ քաղաքի կանաչ լանդշաֆտները, գեղատեսիլ տեսարաններն ու խաղաղ միջավայրը նրանց հնարավորություն են տվել վայելելու դիլիջանյան բնությունն ու ժամանակ անցկացնելու քաղաքի առօրյայից հեռու։ Հին Դիլիջանից մինչև միջնադարյան վանական համալիրներ Meet Dilijan-ի թիմի ուղեկցությամբ ճանապարհորդները ծանոթացել են Դիլիջանի և դրա շրջակայքի պատմամշակութային ժառանգությանը։ Նրանք զբոսնել են Հին Դիլիջանի վերականգնված թաղամասում՝ ծանոթանալով ավանդական ճարտարապետությանը և քաղաքի պատմական միջավայրին։ Ուղևորության կարևոր կանգառներից է եղել միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը՝ Հաղարծնի վանական համալիրը։ Այստեղ մասնակիցները ծանոթացել են վանքի պատմությանն ու անվան հետ կապված ավանդությանը։ Այս այցելությունները ներկայացրել են Դիլիջանի զբոսաշրջային ուղղության կարևոր բաղադրիչներից մեկը՝ բնության և պատմամշակութային բացահայտումների համադրությունը։ Տեղական համեր և ժամանակակից Դիլիջան Մշակութային շրջայցերի հետ մեկտեղ հաղորդման մասնակիցները ծանոթացել են նաև տեղական խոհանոցին՝ համտեսելով դիլիջանյան սնկով պատրաստված ուտեստներ, թարմ բանջարեղեն և կանաչեղեն։ Նրանց այցելությունների թվում է եղել նաև նորաբաց Cabinet Caf & Restaurant-ը, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու Դիլիջանի գաստրոնոմիական միջավայրին։ Հաղորդման ժամանցային դրվագներում ներառվել են նաև տարբեր զվարճալի փորձություններ, այդ թվում՝ լոլիկի հյութ խմելու և կարաոկե երգելու հետ կապված առաջադրանքներ։ Դրանք ճանապարհորդությանն ավելացրել են հումոր և անսպասելի պահեր՝ բացահայտելով մասնակիցների անհատականություններն ու խմբային փոխհարաբերությունները։ Հայաստան Լատվիա զբոսաշրջային կապերի նոր հնարավորություններ Լատվիական հեռուստահաղորդման անդրադարձը Հայաստանին և Դիլիջանին հնարավորություն է տալիս երկրի զբոսաշրջային առաջարկը ներկայացնելու լատվիական լսարանին։ Երկու երկրների միջև զբոսաշրջային կապերի զարգացմանը նպաստում է նաև ուղիղ օդային հաղորդակցությունը։ Երևան Ռիգա Երևան ուղիղ չվերթները ճանապարհորդությունն ավելի հարմար են դարձնում Հայաստանի և Լատվիայի միջև՝ ստեղծելով նոր հնարավորություններ զբոսաշրջության, մշակութային փոխանակման և մարդկանց միջև կապերի ամրապնդման համար։ Meet Dilijan ․ Դիլիջանը՝ տարվա բոլոր եղանակներին Meet Dilijan-ը Դիլիջանի պաշտոնական զբոսաշրջային հարթակն է, որը ստեղծվել է այցելուներին տեղեկատվության մեկ վստահելի աղբյուր տրամադրելու նպատակով։ Meet Dilijan-ի նպատակն է քաղաքը ներկայացնել որպես տարվա բոլոր եղանակներին այցելելու գրավիչ ուղղություն՝ բացահայտելով նրա բնությունը, մշակութային ժառանգությունը, տեղական համայնքը, գաստրոնոմիան և զարգացող զբոսաշրջային միջավայրը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը
Լատվիական հայտնի 360 TV «Četri uz koferiem» (Չորսը ճամպրուկով) ճամփորդական հաղորդաշարն իր՝ Հայաստանին նվիրված եթերաշրջանում հեռուստադիտողներին ներկայացրել է երկրի մշակույթը, պատմությունը, բնությունն ու հյուրընկալությունը։ Հայտնի լատվիացի ոճաբան Ինդրա Սալցևիչայի (Indra Salceviča) գլխավորությամբ ճանապարհորդող մասնակիցներն այցելել են Հայաստանի տարբեր վայրեր, իսկ Դիլիջանն ու դրա շրջակայքը դարձել են նրանց ուղևորության կարևոր ու հիմնական կանգառներից մեկը։ Դիլիջանում հյուրերին […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Արման Սարոյանի հայցով հարուցված գործի վարույթի կարճումը կարող է ազդել Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի քրեական գործի վրա․ փաստաբան
ABC Media / 28 minutes ago

Ստերջացված շները ձագեր են ունենում #abcmedia #հարցազրույց
ABC Media / 30 minutes ago

Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու
ABC Media / 36 minutes ago

Ապարդյուն կողոպուտ. Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են
ABC Media / 41 minutes ago
Related coverage

Ո՛չ, երաշխիք չկա, որ գազի գինը չի թանկանալու. Վերջին 8 տարում գազի գինը 2 անգամ թանկացել է. Փաշինյան
168 Jham / 28 minutes ago

«Հետք»-ը հայտարարում է ծրագրային աուդիտի իրականացման բաց մրցույթ
Hetq / 42 minutes ago

Կանաչ ֆինանսավորման տեսլականը՝ COP17-ում Հայէկոնոմբանկի պանելային քննարկման առանցքում
ArmLur / Zhoghovurd / 48 minutes ago

U.S. International Development Finance Corporation Seeks Investment Opportunities in Armenia
Azatutyun / 49 minutes ago