Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի (Իտալիա) հոգևորականներին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց հյուրերին՝ գոհունակությամբ խոսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու եղբայրական հարաբերությունների, ինչպես նաև հայ և իտալացի ժողովուրդների պատմական առնչակցությունների մասին։ Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հանդեպ Նեապոլում դրսևորվող առանձնահատուկ ակնածանքին և սրբի մասունքների պահպանությանը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը հիշատակեց 2000 թվականին Ս․ Հովհաննես Պողոս Բ պապի կողմից Հայոց Եկեղեցուն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքի ընծայումը, ինչպես նաև սրբի մասունքների վերազետեղման առիթով 2015 թվականին Նեապոլ կատարած իր այցը։ Զրույցի ընթացքում կարևորվեցին հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը՝ ի նպաստ եղբայրական կապերի ամրապնդման և երկու Եկեղեցիների առաքելության առավել արդյունավորման։ Հյուրերը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին ջերմ ընդունելության համար, նշեցին, որ Հայոց Եկեղեցու դարավոր ավանդույթներին ու հոգևոր ժառանգությանը հաղորդակից դառնալու ցանկությունն է իրենց առաջնորդել Հայաստան, և կիսվեցին սրբավայրեր այցելություններից ստացած իրենց տպավորություններով։ Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև պատասխանեց ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանը, հոգևորականների պատրաստությանը, Հայոց Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, խորհուրդներին ու ծիսական կյանքին։ Վերջում Վեհափառ Հայրապետը հոգևորականներին մաղթեց Տիրոջ զորակցությունը նրանց հոգևոր ծառայության մեջ։ —00—ԼԱ The post Կարևորվել է հոգևոր սպասավորների փորձի փոխանակումը՝ ի նպաստ եղբայրական կապերի ամրապնդման appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կարևորվել է հոգևոր սպասավորների փորձի փոխանակումը՝ ի նպաստ եղբայրական կապերի ամրապնդման

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

ՀՀ-ի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի հարցը
24TV / 24News / 15 minutes ago

Մեր արցախցի մոլորված հովվին ադրբեջանցիները սպանել էին, ասում եմ, որ գիտակցենք՝ ով է մեր դիմաց
24TV / 24News / 16 minutes ago

#ՀԻՄԱ. ՎԵՀԱՓԱՌԻ ԵՂԲՈՐ ԵՎ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
24TV / 24News / 19 minutes ago

Պետության հերն են անիծում, 1 օրում 3 քաղաքական գործ է քննվում, խայտառակում են պետական համակարգը
24TV / 24News / 20 minutes ago
Related coverage

ՈւՂԻՂ. Կաթողիկոսի եղբոր եւ նրա որդու գործով դատական նիստը
News.am / 21 minutes ago

Դատարանը քննարկում է կաթողիկոսի եղբոր ու եղբորորդու պատիժը մեղմացնող հանգամանքները
Aravot / 43 minutes ago

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին
Aravot / 47 minutes ago

Կարևորվել է հոգևոր սպասավորների փորձի փոխանակումը՝ ի նպաստ եղբայրական կապերի ամրապնդման
168 Jham / 1 hour ago