«Ուժեղ Հայաստանը» դեռևս հունիս ամսից է կողմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ասել է 24News -ին համանուն խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե ընդդիմությանը չկարողանան համոզել Սահմանադրության փոփոխության հարցում: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ընդդիմության գործընկերներին կփորձեն համոզել, որ սա շատ կարևոր և սկզբունքային հարց է։ «Սա Հայաստանի պետության հարատևությունը որոշելու և լուծելու հարց է: Կփորձենք համոզել, չստացվեց՝ կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել, ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է»,- ասել է նա: –00—ՅՄ The post «Ուժեղ Հայաստանը» դեռևս հունիս ամսից է կողմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը appeared first on 24News .