ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում գերազանցության զարգացման համար արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում» (WARIE) նախագծի պաշտոնական բացմանը։ Նախագիծն իրականացվում է Horizon Europe-European Excellence Initiative նախաձեռնության շրջանակում և համակարգվում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից. ներկայացված 284 հայտերից ընտրվել է շուրջ 10 տոկոսը։ Նախագիծը միավորում է Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի 13 առաջատար գիտահետազոտական և բարձրագույն կրթության հաստատությունների։ Հայաստանյան կողմից կոնսորցիումում ընդգրկված է նաև Երևանի պետական համալսարանը: Ավելի քան 4,2 միլիոն եվրո բյուջեով WARIE նախագծի տևողությունը չորս տարի է։ Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հետևողականորեն ընդլայնվում է Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին հետևողականորեն ընդլայնվում է. հայաստանյան կազմակերպությունների մասնակցությամբ վերջին հինգ տարիներին կնքվել է 31 դրամաշնորհային պայմանագիր՝ շուրջ 10,7 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով։ ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թթ․ ռազմավարական ծրագրի առանցքային նպատակներից են գիտական գերազանցության խթանումը, մարդկային ներուժի զարգացումը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացումը, գիտական արդյունքների գործնական կիրառության ընդլայնումը և Հայաստանի առավել խոր ինտեգրումը միջազգային գիտական համակարգին։ Պետական ներդրումների աճ․ գիտության բյուջեն եռապատկվել է Նախարարի ընդգծմամբ՝ առաջնահերթությունները զուգորդվում են նաև պետական ներդրումների աննախադեպ աճով․ 2018 թվականի համեմատ գրեթե եռապատկվել է գիտության պետական ֆինանսավորումը։ «Ներդրումներ են իրականացվել հետազոտական ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ, էապես ընդլայնվել են գիտական դրամաշնորհները։ Մեր նպատակն է ձևավորել գիտակրթական այնպիսի համակարգ, որտեղ ժամանակակից ենթակառուցվածքները, բարձր որակավորում ունեցող մասնագետները և միջազգային համագործակցությունը միասին նպաստում են նոր գիտելիքի ստեղծմանն ու գործնական լուծումների մշակմանը։ Այս տեսլականին է ծառայում նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը։ Նախագծի նշանակությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում, քանի որ այն միավորում է Հայաստանի գիտության զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, Եվրոպական միության հետ համագործակցության հնարավորությունները և Արևելյան գործընկերության շրջանակում գիտական կարողությունների ամրապնդման ընդհանուր նպատակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։ Կստեղծվեն արհեստական բանականության գերազանցության կենտրոններ Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել արհեստական բանականության միջգիտակարգային հետազոտական գերազանցության կենտրոններ, զարգացնել հետազոտական կառավարման համակարգերը, ներդնել բաց գիտության սկզբունքներին համապատասխան թվային ենթակառուցվածքներ և ընդլայնել երիտասարդ գիտնականների մասնագիտական զարգացման հնարավորությունները։ Ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: The post Գիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտում appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը
Infocom / 50 minutes ago

Փոխհատուցում ստացող զինծառայողների ընտանիքների շրջանակը կընդլայնվի
Infocom / 52 minutes ago

Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
Infocom / 1 hour ago

Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
Infocom / 1 hour ago
Related coverage

Россия открыта к восстановлению экономических отношений с Европой: Кирилл Дмитриев
Alpha News / 7 minutes ago

ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու համար
Aravot / 7 minutes ago

Ռուսաստանի շանտաժը չպետք է անցնի․ կոմպրոմիսային լուծումներ չպետք է լինեն․ ՀՀ-ը պետք է շահած դուրս գա
Noyan Tapan TV / 7 minutes ago

Փաշինյանը չի բացառում արտահերթ ընտրությունները՝ հանուն Սահմանադրության փոփոխության
CivilNet / 8 minutes ago