armenpress.am Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանտանի նահանգի Պոնտիանակ քաղաքում բողոքի ակցիայի դուրս եկած ուսանողները հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան բախվել են ոստիկանության հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ցուցարարները բողոքում էին այն բանի դեմ, թե ինչպես է կառավարությունը պայքարում ծխամշուշի և շնչառական հիվանդությունների դեմ, որոնք առաջացել են ամիսներ շարունակվող անտառային հրդեհների հետևանքով։ Ինդոնեզիայում վերջին շրջանում մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ներկայիս վարչակազմի կողմից բնապահպանական և տնտեսական խնդիրներին արձագանքի շուրջ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել | armenpress.am appeared first on Infocom .