ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել Ուկրաինայի հարցով եռակողմ շփումների նոր փուլի համար ռուսական բանակցային խմբի կազմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա նաև նշել է, որ Պուտինն ուկրաինական կարգավորման վերաբերյալ գրավոր առաջարկներ չի փոխանցել Ուիտկոֆին: Կրեմլը գտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հանրային քննարկումը անտեղի է:Նա հայտնել է, որ Պուտինի ժամանակացույցում Թրամփի հետ խոսակցություն դեռ չկա, սակայն ցանկության դեպքում այն կարող է օպերատիվ համաձայնեցվել:Ինչ վերաբերում է Եվրոպայի դիրքորոշմանը, ապա Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը չի լսել ոչ մի պաշտոնական հայտարարություն հակամարտության ապաէսկալացումից երկխոսության անցնելու հարցում Եվրոպայի և Ուկրաինայի շահագրգռվածության մասին:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Պուտինը Ուիտկոֆի միջոցով Ուկրաինայի հարցով գրավոր առաջարկներ չի փոխանցել․Կրեմլ
Նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի բանակցությունները:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ադելիա Պետրոսյանը Ճապոնիայի Գրան պրիի փուլին մասնակցելու հրավեր է ստացել
Sputnik Armenia / 10 minutes ago

Полиция в Армении сможет оперативно проверять водителей на наркотическое опьянение: проект
Sputnik Armenia / 12 minutes ago

ԱՄՆ-ի հարվածների դեպքում էներգաօբյեկտները կարող են Իրանի թիրախ դառնալ. Ռեզայի
Sputnik Armenia / 23 minutes ago

Решение в отношении расстриги Сарояна усилит позицию защиты по делу Католикоса — адвокат
Sputnik Armenia / 30 minutes ago
Related coverage

Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ կստորագրենք 2027-28 թվականներին. Փաշինյան
Azg / 1 hour ago

Պապիկյանի և Չեխիայի փոխվարչապետի հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր
Aravot / 1 hour ago

Ուկրաինան կողմ է եռակողմ բանակցությունների վերսկսմանը. Զելենսկի
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Կարծում եմ՝ 2027-2028-ին պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago