Երևանում գեղարվեստական լուսավորություն է ստացել 1967 թվականին կառուցված՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը և Սարգիս Գուրզադյանը։ Ավինյանի խոսքով՝ մայրաքաղաքում շարունակվում են շենքերի և հուշարձանների գեղարվեստական լուսավորման աշխատանքները։ Քաղաքապետարանը նախատեսում է շարունակել այդ աշխատանքները՝ ընդգծելով կառույցների ճարտարապետական առանձնահատկությունները և չխաթարելով շրջակա միջավայրի հանգիստը։ Երևանի քաղաքապետի հրապարակած տեսանյութը՝ ստորև․