ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում։ Այս մասին հայտնում է «ԲելՏԱ» բելառուսական պետական գործակալությունը:Ռուսական կողմն Ուկրաինային է փոխանցել 252 մարմին, Ուկրաինան Ռուսաստանին՝ 25։Գործակալության տվյալներով՝ ուկրաինական հակամարտության ընթացքում Բելառուսը շարունակում է աջակցություն ցուցաբերել մարդասիրական երթուղիների ապահովման, ընտանիքների վերամիավորման, ռազմագերիների, զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցերում: Բելառուսի տարածքում արդեն անցկացվել է ավելի քան 70 մարդասիրական և փոխանակման առաքելություն։Զոհվածների մարմինների նախորդ փոխանակումը Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել էին սեպտեմբերին։