Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ԵՏՄ-ի վերաբերյալ մնում է անփոփոխ, իսկ անդամակցության հնարավոր կասեցման տնտեսական հետևանքների մասին կանխատեսումներին ժամանակը պատասխան կտա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողն իր հարցում հիշեցրել էր, ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների կազմած զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում կանխատեսվում է ԵՏՄ-ի հետ ապրանքաշրջանառության 56%-ով անկում, ՀՆԱ-ի 15.6%-ով նվազում, գազի գնի 69%-ով թանկացում և աշխատանքային միգրանտների պայմանների խստացում։ Արձագանքելով այս տվյալներին՝ Փաշինյանը նշեց «Իմ կարծիքը մինչև հիմա արտահայտածից որևէ բան չի փոխվել։ Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք։ Մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է, մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունն ու հարաբերությունների դիվերսիֆիկացիան, և մենք գնալու ենք այդ ճանապարհով» ։ Վարչապետը հիշեցրեց նաև Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին՝ ընդգծելով, որ այն կյանքի է կոչվել քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ (50 հազար ստորագրությունների հավաքմամբ), ինչը Հայաստանում ժողովրդավարության աննախադեպ և կարևոր արտահայտություն է։ «Սա Հայաստանում ժողովրդավարության կարևոր արտահայտություն է, և մենք պատրաստվում ենք մեր երկրում ժողովրդավարությունը նույնպես պաշտպանել» ,- ընդգծեց գործադիրի ղեկավարը։ Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը
Factor.am / 16 minutes ago

Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
Factor.am / 17 minutes ago

Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
Factor.am / 20 minutes ago

Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 26 minutes ago
Related coverage

Պուտինը Ուիտկոֆի միջոցով Ուկրաինայի հարցով գրավոր առաջարկներ չի փոխանցել․Կրեմլ
Sputnik Armenia / 11 minutes ago

Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ կստորագրենք 2027-28 թվականներին. Փաշինյան
Azg / 22 minutes ago

Պապիկյանի և Չեխիայի փոխվարչապետի հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր
Aravot / 30 minutes ago

Ուկրաինան կողմ է եռակողմ բանակցությունների վերսկսմանը. Զելենսկի
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago