Եվրոպայում Ռուսաստանի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցող ընտրելու հարցն առավել հրատապ է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Սանկտ Պետերբուրգ մեկնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Politico-ն։ Հրատարակության տվյալներով՝ դիվանագետները և պաշտոնյաները տարբեր կարծիքներ ունեն այն հարցում, թե ով լավագույնս կներկայացնի Եվրոպան։ Թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ այդպիսի բանակցողի դերում կարող է հանդես գալ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ «Ստուբը հետաքրքրություն է ներկայացնում այն պատճառով, որ ֆինները լավատեղյակ են Ռուսաստանից և ավանդաբար երկխոսություն են վարում նրա հետ», – հրատարակությանն ասել է եվրոպացի դիվանագետը։ Եվրամիության մեկ այլ դիվանագետի խոսքով՝ Ստուբը «միակ մարդն է, որը մինչև այժմ նախաձեռնողականություն է ցուցաբերել»՝ դրսևորելով բարձր մակարդակի քաղաքական առաջնորդություն, և կարող է դառնալ եվրոպական բանագնացը խաղաղության շուրջ ապագա գագաթնաժողովում։ Թերթի մյուս զրուցակիցների կարծիքով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է վարի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Եվրոպացի դիվանագետներից մեկը կարծիք է հայտնել, որ Կոշտան ավելի լավ ընտրություն կլիներ, քան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը, որոնք, ըստ նրա, չափազանց կապված են ուկրաինական կողմի հետ, որպեսզի արդյունավետորեն ներկայացնեն ԵՄ-ն առաջնորդների մակարդակում։ Հրատարակության զրուցակիցների մեկը նշել է, որ ընտրությունը, թե ով, ի վերջո, կներկայացնի ԵՄ-ն, հիմնված է լինելու այն բանի վրա, թե ինչն առավել մեծ օգուտ կբերի։ —00—ԼԱ The post ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցողի թեկնածությունը. Politico appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ երկրները քննարկում են ՌԴ-ի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցողի թեկնածությունը. Politico

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

3 սցենար առաջիկա մեկ տարվա համար. Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանի ծրագրերի և ընդդիմության անելիքների մասին
24TV / 24News / 10 minutes ago

Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին»
24TV / 24News / 16 minutes ago

Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
24TV / 24News / 18 minutes ago

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան
24TV / 24News / 22 minutes ago
Related coverage
Ռուս «հումանիստները» բանակցություններից անմիջապես հետո ցուցադրական հարձակում են սկսել Ուկրաինայի վրա․ Զելենսկի
ABC Media / 10 minutes ago

Դանիան պատմության մեջ առաջին անգամ հեռահար հրթիռներ կպատվիրի
168 Jham / 12 minutes ago

Սա ավելի է ամրապնդում պաշտպանական մարտավարության հիմքը․ փաստաբանը՝ Սարոյանի գործի մասին
Sputnik Armenia / 15 minutes ago

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Hetq / 15 minutes ago