ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ToC մշակութային կազմակերպությունն ապրիլի 1-ից նոյեմբերի 1-ն Վանաձոր քաղաքում իրականացնում է «Ճարտարապետություն․ ուրվական անցյալ և չբացահայտված ներկա» ծրագրի երկրորդ նախագիծը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Ծրագրի նպատակն է ժամանակակից արվեստի միջոցով ուսումնասիրել և վերաիմաստավորել Հայաստանում և արտերկրում լքված ճարտարապետական տարածքները՝ բացահայտելով դրանց պատմամշակութային նշանակությունը և խթանելով համայնքային ներգրավվածությունն ու հանրային երկխոսությունը։ Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Վանաձորի Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» խորագրով բազմադիսցիպլինար ցուցահանդեսը. կներկայացվեն արվեստագետների հետազոտությունների հիման վրա ստեղծված աշխատանքները՝ վերաիմաստավորելով անցյալի հիշողությունները ներկայի համատեքստում։ Երկրորդ նախագծի առանցքում Վանաձորի «Արտեկ» պիոներական ճամբարն է, որի ճարտարապետական ժառանգության և հավաքական հիշողության ուսումնասիրությանն է նվիրված Լիլիթ Մարտիրոսյանի (Երևան), Էրիկ Խանոյանի (Վանաձոր) և Կլիցա Անտոնիուի (Կիպրոս) մասնակցությամբ ստեղծագործական համագործակցությունը. ծրագրի հեղինակ և ցուցահանդեսի համադրող՝ Սոնա Հովհաննիսյան, ծրագրի արտ մենեջեր՝ Մարիաննա Աճեմյան: Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև ստեղծագործական աշխատարաններ, հանդիպումներ և քննարկումներ՝ պատանիների, արվեստագետների, մշակույթի ոլորտի մասնագետների և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ —00—ԼԱ The post Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Փաշինյանն ընդունում է, որ ձախողել է նախորդ ընտրություններում, դրա համար է խոսում արտահերթից
24TV / 24News / 5 minutes ago

Ապօրինի գույքի բռնագանձման վարույթների հիմքերն ու տվյալները գաղտնի են. դատախազություն
24TV / 24News / 8 minutes ago

Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
24TV / 24News / 13 minutes ago

Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր
24TV / 24News / 14 minutes ago
Related coverage

Պիկասոյի կտավները աճուրդի կհանվեն միլիոնավոր դոլարներով
Armenian Business News (ABNews) / 7 minutes ago

Գեղարվեստական պատմվածքների հավաքածու է. Արամ Օրբելյանը` Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
Sputnik Armenia / 14 minutes ago

Թոմ Կրուզը կարժանանա Ամերիկյան կինոինստիտուտի կյանքի նվաճումների պատվավոր մրցանակին
Armenian Business News (ABNews) / 17 minutes ago

Review | Five Armenian shorts at the 2026 Kutaisi International Short Film Festival
OC Media / 49 minutes ago