ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2027-28 թվականների ընթացքում։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։Նա կատակեց, որ պայմանագրի կնքումն այս տարի դժվար հասցնեն։«Պետք է շարունակական աշխատենք Ադրբեջանի հետ։ Սա թող չմեկնաբանվի, որ ես ասում եմ՝ պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի վրա, ուրեմն TRIPP–ը պետք է սպասի։ Ո՛չ, մեկը մյուսի հետ կապ չունի»,- հավելեց նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
2027- 2028 թթ-ին խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրենք. Փաշինյան
Փաշինյանը կատակեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն այս տարի դժվար հասցնեն։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Апокалипсиса не будет, но экономика должна быть конкурентной: Пашинян – о ценах на газ
Sputnik Armenia / 4 minutes ago

Омбудсмен России предложила Симоньян возглавить и сформировать Общественный совет
Sputnik Armenia / 12 minutes ago

ՌԴ–ն և Ուկրաինան զինվորականների մարմիններ են փոխանակել. ԶԼՄ
Sputnik Armenia / 24 minutes ago

Во Франции человек впервые умер от вируса Шамонда
Sputnik Armenia / 31 minutes ago
Related coverage

Արագածում արդեն խորը ձմեռ է, հաստ ձյան շերտը ծածկել է ճանապարհը
24TV / 24News / 4 minutes ago

Մայր աթոռի դեմ գործը կարճել է դատարանը #abcmedia #երկու_բառով
ABC Media / 5 minutes ago

Հայաստանի նկատմամբ սահմանափակումները Հայաստանին անկախությունից զրկելու գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան
Azg / 6 minutes ago

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին
24TV / 24News / 8 minutes ago