Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում անդրադարձել է Լիբիայի և Թուրքիայի միջև ստորագրված՝ ծովային գոտիների սահմանազատման հուշագրին՝ այն որակելով թե՛ իրավական, թե՛ քաղաքական առումով օրինական համաձայնագիր: Նրա գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ վարվող արտաքին քաղաքականության դիվանագիտական հաջողությունն է: Միևնույն ժամանակ նշվում է, որ Բելգիա կատարած այցի շրջանակում Ֆիդանը հանդիպումներ է ունեցել բելգիացի գործընկեր Մաքսիմ Պրևոյի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկվել են Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները, հուլիսին Անկարայում կայացած գագաթնաժողովի որոշումների կատարման ընթացքը, ռուս-ուկրաինական պատերազմը, Պարսից ծոցի իրավիճակը և ճգնաժամային այլ տարածաշրջաններ։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ զրույցի առանցքում են եղել Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա փակուղիները, ուկրաինական հակամարտությունը, Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները, դրանցից բխող էներգետիկ խնդիրները, ինչպես նաև Սև ծովում լարվածության պատճառով համաշխարհային շուկա չհասնող հացահատիկի հարցը: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Ֆիդանը երկար զրույց է ունեցել և շեշտել, որ նման կանոնավոր հանդիպումները պետք է շարունակվեն, քանի որ առկա են ինչպես առևտրային ու քաղաքական հարցեր, այնպես էլ Թուրքիայի թեկնածուի կարգավիճակի հետ կապված խնդիրներ: Նրա խոսքով՝ դրանց համար անհրաժեշտ են պլանավորված և համառ բանակցություններ: Աղբյուր՝ TRT Haber The post Հաքան Ֆիդան. «Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային սահմանազատման հուշագիրն օրինական է» appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հաքան Ֆիդան. «Թուրքիայի և Լիբիայի միջև ծովային սահմանազատման հուշագիրն օրինական է»
Նրա խոսքով՝ սա Էրդողանի ղեկավարությամբ վարվող արտաքին քաղաքականության դիվանագիտական հաջողությունն է:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Paşinyan: Ermenistan, Türkiye sınırının açılması için Türkiye ve Azerbaycan ile temaslarını sürdürüyor
Ermenihaber / 16 minutes ago

Թուրքիայի ԱԳ նախարար. «Հունաստանն առանց հակաթուրքական հռետորաբանության չի կարող գոյություն ունենալ»
Ermenihaber / 29 minutes ago

Azerbaycan ile barış anlaşmasının hızla imzalanması Ermenistan hükümetinin siyasi taahhüdüdür
Ermenihaber / 45 minutes ago

Ermenistan’da kayıtlı istihdam sayısında yeni rekor
Ermenihaber / 57 minutes ago
Related coverage

Զելենսկին կողմ է առաջնագծի սառեցմանը՝ որպես հրադադարի առաջին քայլ
Azatutyun / 32 minutes ago

Կարծում եմ՝ «խաղաղության համաձայնագիրը» 2027-2028 թվականներին պետք է ստորագրենք․ Փաշինյան
Aravot / 33 minutes ago

Էս տարի դժվար հասցնենք, բայց կարծում եմ՝ 2027-28 թթ կստորագրենք խաղաղության համաձայնագիրը
Pastinfo / 41 minutes ago

Ապոկալիպտիկ սցենար․ ԵԱՏՄ–ն վերջնագիր ներկայացրեց ՀՀ–ին․ Թրամփ–Պուտին նոր «մեղրամիսը»
Noyan Tapan TV / 43 minutes ago