TRIPP նախագիծը մտնում է գործնական փուլ: Այս մասին Կառավարության նիստի ընհթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք սույն թվականի հոկտեմբերի 21-ին այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։ Նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանը մանրամասնեց. «Այս փուլում խոսքը վերաբերում է երկաթգծին, ավտոճանապարհին և էներգետիկ ենթակառուցվածքի լարանցմանը: Ավտոճանապարհի հետ կապված դեռևս կա մոդելավորման աշխատանքներ, որովհետև կան դժվարանցանելի հատվածներ: Պիտի վերջնական լուծում տանք, որ ճանապարհը մրցունակ լինի»: