ճնշո՞ւմ, թե՞ հարաբերությունների վերակազմավորում Անկարան կփորձի ճնշումը պահել կառավարելի մակարդակի վրա Անկարայի համար ստեղծված իրավիճակը նուրբ է։ Մի կողմից՝ Էրդողանի իշխանության ներկայացուցիչները չեն կարող ամբողջությամբ անտեսել հիջաբի հարցի շուրջ թուրքական հասարակության մի մասի դժգոհությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանը Թուրքիայի համար կարեւոր ռազմավարական գործընկեր է, որի հետ հարաբերությունները կապված են էներգետիկ, ռազմական, տրանսպորտային եւ տարածաշրջանային շահերի հետ։