ՆԳ նախարարության ծառայողների բարեվարքության մակարդակի բարձրացումը, վարքագծի կանոնների պահպանումը և հանրային ծառայության նկատմամբ վստահության ամրապնդումը նախարարության գործունեության առաջնահերթություններից են և այդ նպատակով ՆԳ նախարարությունում իրականացվում են համալիր տարբեր միջոցառումներ: Նմանօրինակ միջոցառումներից էին «Բարեվարքություն» թեմայով վերապատրաստումները և «Զրույց հոգեբանի հետ» խորագրով հանդիպում-քննարկումները։ Դրանց մասնակցել է Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շուրջ 300 ծառայող։ Վերապատրաստումների առանցքում հանրային ծառայողի վարքագծի իրավական և էթիկական չափանիշներն են։ Մասնակիցները ուսումնասիրել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, վարքագծի կանոնների պահանջները և դրանց կիրառման առանձնահատկությունները։ Քննարկվել են նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանը միտված գործողությունները, անհամատեղելիության պահանջները, նվերներ ստանալու արգելքը, քաղաքական չեզոքության պահանջը և այլ սահամանափակումները: Անդրադարձ է կատարվել աշխատանքային սթրեսի կառավարմանը, հուզական կայունության պահպանմանը, միջանձնային արդյունավետ հաղորդակցությանը և կոնֆլիկտային իրավիճակներում կառուցողական վարքագծի դրսևորմանը։ ՆԳ նախարարությունում բարեվարքության մշակույթի ամրապնդմանն ուղղված աշխատանքները շարունակական են։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՆԳՆ ծառայողների բարեվարքության շարունակական զարգացմանը միտված միջոցառումների շրջանակում վերապատրաստում է անցել շուրջ 300 ծառայող

Comments
No comments yet — be the first to comment.
More from Shant News

Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Shant News / 10 minutes ago

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Shant News / 21 minutes ago

Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել
Shant News / 31 minutes ago

COP17․ Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց, առողջ սննդի և կենսաբազմազանության կապը
Shant News / 37 minutes ago
Related coverage

#ՀԻՄԱ. ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
24TV / 24News / 9 minutes ago

The community police of Vagharshapat have uncovered the illegal trafficking of narcotics. A 59-year-old man has been arrested.
Noyan Tapan TV / 11 minutes ago

Միայն հայելի չեմ կարողանում լվանալ ու վարագույր փոխել․ Մերին 2 թևերը կորցրել է 8 տարեկանում
Aysor.am / 16 minutes ago

Հիջաբի արգելքը. հայացք Ադրբեջանի ապագային
CivilNet / 17 minutes ago