ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի սեփականատերը 5 տարբեր ձեռագրեր է ներկայացրել վաճառքի։ Մատենադարանի բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության հասնել ինչպես գնի, այնպես էլ ժամկետների հարցում։Նախարարն ընդգծեց, որ հաշվի առնելով ձեռագրերից 2-ի բացառիկ պատմամշակութային և գիտական արժեքը՝ նպատակահարմար են գտնում դա անել կառավարության աջակցությամբ։ Ձեռագրերից ավելի վաղ ժամանակագրվողը 1353թ․ Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուն է, որի գնահատված արժեքը 250 հազար եվրո է։ Այն բովանդակում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Ձեռագրի կազմին նաև ամրացված է փղոսկրե հարթաքանդակ։ Երկրորդ մատյանը 1695թ․ Սպահանում՝ Նոր Ջուղայում, Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած ավետարանն է, որի գնահատված արժեքը 95 հազար եվրո է։Մատենադարանի հարևանությամբ ստեղծվելիք կանաչ ճեմուղիների հիմքը դրվեց
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ կառավարությունը 148,5 մլն դրամ տրամադրեց 2 ձեռագրերի գնման համար
Մատենադարանը բանակցությունների արդյունքում շուրջ 100 հազար եվրոյով նվազեցրել է ձեռագրերի գնման արժեքն ու առաջնային գնորդի կարգավիճակ ստացել։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Нетаньяху анонсировал крупнейшую с 1967 г. операцию на Западном берегу Иордана
Sputnik Armenia / 32 minutes ago

ՌԴ ԶՈւ–ն հրադադար կհաստատի Ալյոշկիում` մարդասիրական գործողության համար
Sputnik Armenia / 34 minutes ago

Опубликован список крупнейших налогоплательщиков в Армении: кто возглавил рейтинг
Sputnik Armenia / 51 minutes ago

ՌԴ մասնագետները կարող են օգնել Հայաստանին վերականգնել վագրի պոպուլյացիան. Արամիլև
Sputnik Armenia / 56 minutes ago
Related coverage

Երկրագնդի բնակչության 5%-ը վերահսկում է համաշխարհային հարստության 90%-ը․Անտոնիո Ֆալլիկո
Alpha News / 24 minutes ago

United States Donates $1.4 Million in Equipment to Strengthen Armenia’s Border Security
Aravot / 33 minutes ago

Արթիկում քարոզարշավն անցել է ընդդիմադիրներին ոստիկանություն հրավիրելով, ընտրացուցակներից թեկնածուների հեռանալով
Aravot / 36 minutes ago

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է 2028 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ
24TV / 24News / 36 minutes ago