Դատելով Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչական գործունեությունից, վերջին շրջանում վարչախումբը փորձում է ողջ Մերձավոր Արևելքով մեկ գտնել «ադրբեջանցիների» և աշխատել նրանց հետ։ Մասնավորապես, Բաքվի քարոզչական ռեսուրսներից մեկը պարբերաբար «ադրբեջանցիներ» է գտնում Սիրիայում, իսկ վերջերս նաև Աֆղանստանում՝ նրանց մասին նկարելով «վավերագրական» ֆիլմեր։ Այս ադրբեջանականացման քարոզչական քաղաքականության շրջանակներում, որպես կանոն, «ադրբեջանցի» են հռչակվում թյուրքալեզու այն խմբերը, որոնք իրենց համարում են թուրքմեններ։ Կից տեսանյությում, մասնավորապես, Բաքվի վարչախմբի քարոզչության կողմից Աֆղանստանում «ադրբեջանցի» հռչակված և այդ երկրում առավելապես «մարվի» անվանումով հայտնի թյուրքալեզու էթնիկական խմբի ներկայացուցիչը հստակ հայտարարում է, որ իրենք թուրքմեն են, սակայն դա այդ քարոզչամեքենայի համար ոչինչ չի նշանակում։ Այս ամենում սակայն մի առանձնահատկություն էլ կա։ Բանն այն է, որ Թուրքիան բոլոր այս էթնիկական խմբերին համարում է թուրք և նկատելի ակտիվությամբ աշխատում դրանց հետ տարբեր հիմնադրամների միջոցով։ Հիմա այդ դաշտ է փորձում մտնել նաև Բաքվի բռնապետը՝ փաստացիորեն փորձելով այստեղ ևս մրցակցել Թուրքիայի հետ, ինչը կարող է դառնալ հակասությունների ևս մեկ տիրույթ։ Վարդան Ոսկանյան, իրանագետ, արևելագետ The post Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է ողջ Մերձավոր Արևելքով մեկ գտնել «ադրբեջանցիների». Վարդան Ոսկանյան appeared first on Ազգ .