Միլանի «Ինտերի» բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ տարած տնային հաղթանակը՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի դերը։ «Ներաձուրիները» 10 հոգով մնալով՝ կարողացել էին 1-0 հաշվով հաղթանակ կորզել, իսկ միակ գոլի հեղինակ էր դարձել հենց բրազիլացին։ «Կարևորագույն գնդակ էր։ Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց։ Ցանկանում եմ շնորհավորել թիմին հաղթանակի կապակցությամբ։ Երբ խաղում ես տասը հոգով, դա շատ բարդ է։ Մենք ցույց տվեցինք, որ ուժգին կերպով ցանկանում էինք հաղթել։ Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր հանդիպում ծանր է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Այս հանդիպումը նաև հերթական նշանակալի ձեռքբերումը դարձավ լեգենդար հայ ֆուտբոլիստի կարիերայում։ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում անցկացրած խաղերի թիվը հասցրեց 164-ի՝ հավասարվելով Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսին և կիսելով նրա հետ 13-րդ հորիզոնականը պատմական ցուցակում։ Այժմ նրան ընդամենը երեք հանդիպում է բաժանում 167 խաղի ցուցանիշից, որը գրանցել են Լիոնել Մեսսին, Ջանլուիջի Բուֆոնը և Թոմաս Մյուլերը՝ զբաղեցնելով 10-րդ տեղը։ Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի հաջորդ տուրում միլանյան գրանդն արտագնա խաղում ուժերը կչափի նիդերլանդական «Ֆեյենորդի» հետ։ Աղբյուրը՝ Armsport.am : –00—ՅՄ The post Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում տարած դրամատիկ հաղթանակի մասին appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Աուգուստոն՝ Չեմպիոնների լիգայում տարած դրամատիկ հաղթանակի մասին

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Միջնորդել են, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացվի 2 ամսով, գործի նյութերը ոչնչի մասին են
24TV / 24News / 18 minutes ago

Երեխաներին մեքենայով տեղափոխելու կանոնների խախտման տուգանքը կդառնա 20 հազար դրամ
24TV / 24News / 19 minutes ago

ՆԳ նախարարը հարակից զեկուցող կլինի ԱԺ-ում Աննա Հակոբյանի առաջարկած օրինագծի քննարկման ժամանակ
24TV / 24News / 20 minutes ago

Տեսել եմ Ռոբերտ Քոչարյանի խուցը, համապատասխան չէ չափորոշիչներին, բայց նախագահը չի բողոքում
24TV / 24News / 23 minutes ago
Related coverage

Մխիթարյանը հանճարեղ փոխանցում կատարեց․ Աուգուստո
Shant News / 16 minutes ago

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
Factor.am / 22 minutes ago

Карен Хачанов вышел в четвертьфинал теннисного турнира Almaty Open
Sputnik Armenia / 40 minutes ago

Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Factor.am / 46 minutes ago