ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանում բավականին լավ տնտեսական ակտիվություն կա, բայց և մարտահրավերներ կան, որոնցից է ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հետ հարաբերությունների ընթացիկ վիճակը։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նաև գոհունակություն հայտնեց Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի վերաբերյալ։«Այս պահին մեր ունեցած տվյալները հույս են ներշնչում, որ առաջիկայում դրանք ավելի կամրապնդվեն և կխորանան։ Մենք պետք է կենտրոնացած մնանք այս խնդրի վրա»,- նշեց Փաշինյանը։Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:Հոկտեմբերի 20-ին հրապարակվեց Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ Դրանք վերաբերում են գազի գնի բարձրացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը, աշխատանքային միգրացիայի պայմանների խստացմանը և այլն։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանը ԵԱՏՄ–ի հետ հարաբերություններն անվանեց «ընթացիկ շրջանում երևացող մարտահրավեր»
Վարչապետի գնահատմամբ՝ երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան բավականին լավ ընթացք ունի։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Ի՞նչն է խանգարում հայ–թուրքական սահմանի բացմանը․ Փաշինյանի պատասխանը
Sputnik Armenia / 14 minutes ago

ՀՀ կառավարությունը 148,5 մլն դրամ տրամադրեց 2 ձեռագրերի գնման համար
Sputnik Armenia / 47 minutes ago

Вице-премьер Армении: вскоре опубликуем эскизы ж/д и автотрассы TRIPP
Sputnik Armenia / 47 minutes ago

Акция "медведей" в Ереване для COP17: активисты встревожены вырубкой азербайджанцами лесов
Sputnik Armenia / 59 minutes ago
Related coverage

Armenian Defense Minister discusses military-technical cooperation with Czech Deputy PM
Public Radio of Armenia / 12 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատմության մեջ առաջին անգամ է, որ ասում են՝ կհեռացնենք մեզնից․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին
ArmLur / Zhoghovurd / 12 minutes ago

Նպատակ կա զրկել ՀՀ-ն անկախությունից. Փաշինյանը՝ ռուսական և ԵԱՏՄ սահմանափակումների մասին
24TV / 24News / 13 minutes ago

Կապրենք, կտեսնենք. Քաղաքական բաղադրիչի հետ գործ ունենք՝ նպատակը՝ ՀՀ-ում անկարգություններ հրահրելն է
168 Jham / 14 minutes ago