Խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով նախօրեին ձերբակալված 14 անձանցից 10-ի, այդ թվում՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամների 5 թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին հայտնել են ՀԿԿ-ից։ «Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ»,- հայտնում են կոմիտեից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին կայանալիք ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով: Ազգային անվտանգության ծառայության իրականացրած միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ այս կիրակի սպասվող ավագանու համամասնական ընտրություններում առաջադրված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն, ընտրությանը մասնակցելու և իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, ավագանու անդամների թեկնածուների օժանդակությամբ Ստեփանավանի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների տվել է ընտրակաշառք։ Նա պատրաստվել է ընտրակաշառք տալ 3 տասնյակից ավելի ընտրողների նույնպես, ինչի համար առանձնացրել է յուրաքանչյուր ընտրողի համար նախատեսված գումարները, նշումներ կատարել և ցուցակներ կազմել։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկությունները հաստատող տեսաձայնագրություն է հրապարակել: Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին: The post Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավանի համայնքապետի թեկնածուի և ավագանու անդամի 5 թեկնածուի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Ովքեր խոսում են Հայաստանի տնտեսության ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում. Փաշինյան
Azg / 19 minutes ago

Եթե կան մարդիկ, ովքեր լինելով Քպ-ում, գործում են ՀՀԿ-ի մեթոդներով, իրենց շատ կարճ ժամանակ է մնացել. Փաշինյան
Azg / 20 minutes ago

Կփորձենք ընդդիմությանը համոզել… չստացվի, կգնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան
Azg / 22 minutes ago

Պարզ է դառնում, թե ինչ ֆոկուս արեցին. Կարեն Վրթանեսյան
Azg / 1 hour ago
Related coverage

Պուտինն ու Զելենսկի համաձայնության կգա՞ն.Եկող տարի հնարավոր է Փաշինյանը ստորագրի ցանկալի փաստաթուղթը
Alpha News / 46 minutes ago

Փոխհատուցում ստացող զինծառայողների ընտանիքների շրջանակը կընդլայնվի
Infocom / 1 hour ago

Հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցուն վերադարձրե՞լ են I ԼՈՒՐԵՐ I 16:00
News.am / 1 hour ago

Հայաստանը լավագույն ինքնաթիռներից է ձեռք բերել. ՀԱՊԿ-ը լծակ չունի մեզ վերադարձնելու
1in.am / 1 hour ago