Այս գրությունը հասցեագրվել է ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը Ի պատասխան ինձ հասցեագրված գրությանը, հայտնում եմ, որ չեմ պատրաստվում կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, այն համարելով անօրինական ու գործադիր իշխանության կողմից դատական իշխանության վրա ներազդեցության արդյունքում ծնված ընտրովի արդարադատության օրինակելի նմուշ: Ստորև ներկայացնում եմ իմ դիրքորոշման հիմնավորումները: Դատավոր Սարգիս Երիցյանը, գործը վարույթ ընդունելուց հետո չի արձագանքել գրավոր իմ պահանջին առ այն, որ անհրաժեշտ է տեսաձայնագրության միջոցով հավաստիացնել, որ ինքը չի հանդիսանում այն դատավորը, ով կատարելու է Նիկոլ Փաշինյանի հրահանգը, հաշվի առնելով վերջինիս առնվազն երկու անգամ հնչեցված հետևյալ բովանդակությամբ հայտարարությունը. «Կա՞ Հայաստանում դատավոր, որ իր ասածը չանի»: Դատավոր Ս. Երիցյանից չեմ ստացել նաև Նիկոլ Փաշինյանի կողմից դատավորների հասցեին հնչեցված «վնգստացող դատավորներ» արտահայտության կապակցությամբ որևէ գնահատական, ինչը շատ կարևոր էր դատարանի դահլիճում դատավորի կողմից հոդաբաշխ մարդկային խոսք լսելու առումով: Այդ իսկ պատճառով անիմաստ եմ համարել իմ ներկայությունը դատական նիստերին, վստահ լինելով, որ դատավորն անկախ չի լինելու գործը քննելու և վճիռ արձակելու ժամանակ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հայցվորն այս պահին հանդիսանում է ՀՀ-ում իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանի «կառավարության» արտգործնախարարը: Խնդրահարույց է նաև դատավոր Սարգիս Երիցյանի կողմից այս գործի քննության հանգամանքը, քանզի վերջինիս գործունեության կապակցությամբ մամուլում առկա են ոչ միանշանակ հրապարակումներ՝ հնարավոր կոռուպցիոն գործունեություն ծավալելու ակնարկներով: Տես՝ https://armlur.am/723569/ , https://hetq.am/hy/article/80929 , https://armlur.am/926594/ Վերջին տարիներին բազմաթիվ անգամ առնչվել եմ դատաքննությունների ժամանակ դատավորների փնթի, անպատասխանատու ու կողմնակալ գործելաոճի հետ, ուստի անիմաստ ժամանակի ծախս եմ համարել կանխորոշված դատավճիռներով դատական նիստերին մասնակցելը, նամանավանդ այդ նիստերին դատավոր Ս. Երիցյանը որևէ կերպ չէր ապահովելու Արարատ Միրզոյանի ներկայությունը՝ ճշգրտող հարցերի պատասխանելու համար: Դատավճիռ կայացնելիս դատավոր Ս. Երիցյանը զանց է առել այն կարևոր հանգամանքը, որ Արարատ Միրզոյանի ու Վլադիմիր Վարդանյանի կողմից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից արժեքավոր հնատիպ գրքերի գողության թեմային անդրադառնալիս, իմ գրավոր ու բանավոր ԲՈԼՈՐ ելույթներում հիշատակել եմ անմեղության կանխավարկածի կարևոր սկզբունքը: Հիշեցնեմ, որ գողությունն արձանագրվել է 2005 թ.` ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք։ 2007 թ. հունվարին վերջինս, հանդիսանալով իմ`որպես ՀՑԹԻ տնօրենի խորհրդական, արձանագրված այդ գողության կապակցությամբ տեղեկացրել էր, որ գողությունը կատարել են թանգարանի ասպիրանտները, սակայն չեն ցանկացել այդ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնել, ուստի չի դիմել իրավապահ մարմիններին։ Այդ տարի թանգարանի ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը։ 2007 թ. հունիսին իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննված Արարատ Միրզոյանը նույն թվականի նոյեմբերին հավաքագրվել է «Օմեգա» կեղծանվան տակ, ԵՆԹԱԴՐԱԲԱՐ քրեական պատժից խուսափելու փոխարեն։ Հավաքագրման փաստը հաստատվել է Արարատ Միրզոյանի կողմից: Վերջինս խոստացել էր դատական պատասխանատվության ենթարկել հավաքագրման փաստը հանրայնացրած և իրեն «թուրքական լրտես» անվանած անձին, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կատարել իր խոստումը: Հայտնում եմ նաև, որ գրքերի գողության դրվագով մանրամասն ցուցմունք եմ տվել 2021 թվականին հափշտակությունների հիմքով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործի շրջանակում: Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի և Ժաննա Անդրեասյանի հայցադիմումների հիման վրա իմ դեմ հարուցված գործերը և հակասահմանադրական ճանապարհով իշխանություն ստացած պաշտոնյաների օգտին դատավճիռների կայացումը ոչ միայն ընտրովի արդարադատության «լավագույն» օրինակներ են, այլև հանդիսանում է դատաիրավական համակարգի միջոցով քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու և խիստ անցանկալի փաստերի հանրայնացումը չեզոքացնելու արատավոր գործելաոճ: Հիշեցնեմ նաև, որ ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի մասնակցությամբ բնակության իմ հասցեում ՀՑԹԻ աշխատակցի հետ իմ հանդիպումները գաղտնի նկարահանվել էր, որի կապակցությամբ դիմել էի իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ իմ սահմանադրական իրավունքների կոպիտ խախտումների դրվագով: Բոլոր իմ ջանքերը հետաքննություն սկսելու և օրինախախտներին հայտնաբերելու ուղղությամբ մնացին անարդյունք: Դատական որոշումներով ու դրանց ուղեկցող բռնաճնշումներով հնարավոր չի լռեցնել ինձ ու կասեցնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից գողացված գրքերի ու այլ արժեքների վերադարձի համար իմ պայքարը: Նույն կերպ հնարավոր չէ կասեցնել նաև Հայոց ցեղասպանության թանգարանի անվան տակ փողերի լվացման, գումարների յուրացման ու ֆինանսական փաստաթղթերի ոչնչացման փաստերը կոծկելու բոլոր փորձերի դեմ պայքարը, որտեղ կան հստակ մեղադրյալներ Արարատ Միրզոյանի քաղաքական թիմից, ի դեմս Արայիկ Հարությունյանի, Վլադիմիր Վարդանյանի, Ժաննա Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի: Իմ դեմ քրեական հետապնդում սկսելու հավանականությանը վերաբերում եմ շատ հանգիստ ու փիլիսոփայորեն, քանի որ նման որոշումը հավելյալ ապացույց է հանդիսանալու պետականության բացակայության պայմաններում դատաիրավական համակարգի գոյության ու գործունեության անիմաստության վերաբերյալ իմ գիտական թեզը հիմնավորելու համար: Ընդամենը առաջարկի կարգով կարող եմ խորհուրդ տալ առժամանակ կասեցնել բոլոր անօրինական գործողությունները, մինչ 2021 թվականի թիվ 16871421 քրեական գործը կտեղափոխվի դատաքննության փուլ և կհանրայնացվեն 2007 թվականին հարուցված քրեական գործի շրջանակում Արարատ Միրզոյանի և Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքները: Այս պահին որևէ գործողություն իմ կողմից ներողություն հայցելու կամ հերքելու տեսանկյունից ուղղակիորեն հակասելու է գողոնը հայտնաբերելուն ուղղված վերջին տարիների իմ ջանքերին: Ավելին, թիվ 16871421 քրեական գործի շրջանակում իմ տրված ցուցմունքները կդիտվեն որպես կեղծ վկայություններ, ինչն իր հերթին քրեական պատասխանատվության ենթարկվելու առիթ կստեղծի: Այս իրավական կազուսի հեղինակը ես չեմ, հետևաբար պատասխանատվություն չեմ կրում դրա հետևանքների համար: Սույն նամակի բովանդակության հանրայնացումից հետո, Արարատ Միրզոյանին պարտավորեցնում եմ 48 ժամվա ընթացքում հրաժարվել իր պահանջներից՝ մինչ թիվ 16871421 քրեական գործի տեղափոխումը դատաքննության փուլ: Այս պահանջը չկատարելու դեպքում, հետագա զարգացումների ու հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Արարատ Միրզոյանի վերադասը՝ ՀՀ-ում խայտառակ կերպով իշխանազավթում իրականացրած Նիկոլ Փաշինյանը: Հարգանքով՝ Հայկ Դեմոյան պատմական գիտությունների դոկտոր 21.10.2026 The post Արարատի հակառակ կողմը. Հայկ Դեմոյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատի հակառակ կողմը. Հայկ Դեմոյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ կստորագրենք 2027-28 թվականներին. Փաշինյան
Azg / 48 minutes ago

Հայաստանի նկատմամբ սահմանափակումները Հայաստանին անկախությունից զրկելու գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան
Azg / 1 hour ago

Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի լրացուցիչ 62 մլն 184 հազար դրամ
Azg / 1 hour ago

Մեր երկրի տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան բավականին լավ է տեղի ունենում. Փաշինյան
Azg / 2 hours ago
Related coverage

Հայլուր 15։30 Անսպասելի հայտարարություն. արտահերթ ընտրությունների՞ է պատրաստվում Փաշինյանը
5TV Armenia / 7 minutes ago

«Հայաստան» դաշինքից ոչ ոք կողմ չի քվեարկելու Փաշինյանի առաջարկած Սահմանադրությանը
24TV / 24News / 9 minutes ago

Հավանաբար հանձնելու ուրիշ թեմաներ կան, դրա համար էլ արտահերթ ընտրության թեմայով շեղում է ժողովրդին
24TV / 24News / 11 minutes ago

Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 11 minutes ago