Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է նոր պայմանագիր առաջարկել վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիային, որը ծնկի ծանր վնասվածք էր ստացել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում (4:2): RMC Sport -ի համաձայն՝ փարիզցիները մտադիր են Վրաստանի հավաքականի առաջատարի հետ պայմանագիրը երկարաձգել մինչև 2032 թվականը: Կողմերն արդեն սկսել է բանակցությունները: Նոր պայմանագրով Կվարացխելիան կարող է դառնալ ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 25-ամյա ֆուտբոլիստը վիրահատվելու է ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով և բաց է թողնելու այս մրցաշրջանի մնացած հատվածը։ Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: Դավիթ Եղիազարյան