Մեկնարկել է հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում բնապահպան իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերներին, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմներին, ինչպես նաև անհրաժեշտ օրենսդրական բարեփոխումներին։ Քննարկման բանախոսներն են՝ Միշել Ֆորսթ՝ Օրհուսի կոնվենցիայի ներքո բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող, Նվարդ Մարգարյան՝ «Մարդու իրավունքների տուն Երևան» իրավապաշտպանական կազմակերպությունների կոալիցիայի համակարգող, Նազելի Վարդանյան՝ բնապահպան իրավապաշտպան, փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ ղեկավար։