ԱՄՆ Պետքարտուղարությունը հրահանգել է որոշ դիվանագետների և ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան։ Ծոցի թագավորությունը գրեթե ամենօրյա հարձակումների տակ է, իսկ չորեքշաբթի երեկոյան օդանավակայանում և նավթահանքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, գրում է The Guardian-ը ։ Որպես անձնակազմի կրճատման պատճառ նշվում է Եմենում գործող, Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից «քաղաքացիական օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքների» վրա իրականացվող հարձակումները։ «Պետքարտուղարության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունը շարունակում է մնալ մեր գերակա առաջնահերթությունը»,- հայտարարել է գերատեսչության խոսնակ Թոմի Փիգոթը։ Պետքարտուղարության հաղորդմամբ՝ հրահանգը վերաբերում է Ռիադում ԱՄՆ դեսպանատանը և դրա հյուպատոսական ներկայացուցչություններին։ ԱՄՆ-ի դեմ Իրանի պատերազմի սկզբում դեսպանատունը լրջորեն վնասվել էր և ամիսներ շարունակ գործել խիստ սահմանափակ անձնակազմով, թեև վերջին շաբաթներին որոշ դիվանագետներ վերադարձել էին։ Այս հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ NBC-ն և AFP-ն, հաղորդել են, որ ԱՄՆ դեսպանատների աշխատակիցների ընտանիքների անդամները տարհանվում են Արաբական Միացյալ Էմիրություններից, Հորդանանից, Կատարից և Բահրեյնից։ Մինչ այդ, The New York Times-ը հայտնել է, որ Թրամփի վարչակազմն Իրանի դեմ պատերազմը վերսկսելու ծրագրեր է մշակում։ Չորեքշաբթի տարածած հայտարարության մեջ, սակայն, Թոմի Փիգոթն այլ երկրներից տարհանումների մասին հաղորդումները որակել է որպես «ոչ ճշգրիտ»՝ ընդգծելով, որ ԱՄՆ Պետքարտուղարության հրահանգը վերաբերում է բացառապես Սաուդյան Արաբիայից աշխատակիցների և նրանց ընտանիքների հեռանալուն։ Վերջին շաբաթներին Սաուդյան Արաբիան հութիների կողմից մի շարք մահաբեր հարձակումների է ենթարկվել։ Դրանց թվում էր հարվածը Ռիադի միջազգային օդանավակայանին, որը թագավորության համար վերջին տարիների ընթացքում ամենամահաբեր հարձակումն էր։ Հութիների հետ հակամարտությունը գնալով սրվում է։ Չորեքշաբթի երեկոյան Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով երկրի մեկ բնակիչ է զոհվել Դամամի թագավոր Ֆահդի անվան միջազգային օդանավակայանում։ Այն գտնվում է Պարսից ծոցի ափին՝ Բահրեյնի և Կատարի հարևանությամբ։ Պաշտոնյաների տվյալներով՝ 8 մարդ վիրավորվել է, իսկ օդանավակայանը նյութական վնասներ է կրել։ Թռիչքներին հետևող միջազգային Flightradar24 ծառայության հաղորդմամբ՝ թռիչքները վերահասցեավորվել են՝ շրջանցելով օդանավակայանը։ Մեկ այլ միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ երկրի հարավարևելյան հատվածում անօդաչու թռչող սարքը թիրախավորել էր նավթային օբյեկտ։ ԱԹՍ-ի հաջող որսալուց հետո ընկած բեկորները զոհերի և վիրավորների պատճառ են դարձել։ Հութիները դեռևս պաշտոնապես պատասխանատվություն չեն ստանձնել այս հարձակումներից ոչ մեկի համար։ Այնուամենայնիվ, օդանավակայաններն ու նավթային օբյեկտները վերջին շրջանում Սաուդյան Արաբիայի ուղղությամբ նրանց իրականացրած հրթիռային և այլ զինատեսակներով հարձակումների հիմնական թիրախներից են։ ԱՄՆ-ը դեռևս փետրվարի վերջին՝ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից առաջ, հրահանգել էր Պարսից ծոցի երկրներից հեռանալ ոչ հիմնական անձնակազմին։ NBC-ի հաղորդմամբ՝ վերջին օրերին ԱՄՆ զինված ուժերը լուռ կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի տարբեր ռազմաբազաներում։ Սակայն ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակն ամերիկյան լրատվամիջոցին հայտնել է, որ զինծառայողները պարբերաբար տեղափոխվում են՝ «առաքելությունների կատարման պատրաստվածության օպտիմալացման» նպատակով։ Տարածաշրջանից անձնակազմի դուրսբերումը տեղի է ունենում հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն՝ Դոնալդ Թրամփին ներկայացվել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու ծրագրեր, որոնք նախատեսվում է իրականացնել միջանկյալ ընտրություններից հետո։ The New York Times-ը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը մշակել են «կարճատև, բայց ինտենսիվ գործողության» ծրագրեր։ Այս շաբաթվա սկզբին Իսրայել այցելած ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթեր Հեգսեթը հանդիպումներ է ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված՝ «Փիքաքս Մաունթըն» օբյեկտը շարքից հանելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ մտադիր չէ վերսկսել պատերազմը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրությունները։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրահանգել է որոշ դիվանագետների և ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքների անդամներին լքել Սաուդյան Արաբիան։ Ծոցի թագավորությունը գրեթե ամենօրյա հարձակումների տակ է, իսկ չորեքշաբթի երեկոյան օդանավակայանում և նավթահանքում տեղի ունեցած հարձակումների հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, գրում է The Guardian-ը։ Որպես անձնակազմի կրճատման պատճառ նշվում է Եմենում գործող, Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից «քաղաքացիական …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 14 minutes ago

Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
Factor.am / 22 minutes ago

ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել
Factor.am / 24 minutes ago

ՌԴ-ի «Աֆրիկյան կորպուսն» ու Մալիի ԶՈՒ-ն տանջում են տեղի բնակիչներին հոսանքով և խեղդամահ անելով․ HRW
Factor.am / 31 minutes ago
Related coverage

Թրամփը ճիշտ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չսահմանելու որոշումը
168 Jham / 8 minutes ago

Նիկոլ Փաշինյանի լարախաղացությունը ինչ-որ մի տեղ բերելու է սայթաքման․ Գառնիկ Դանիելյան
Yerkir / 9 minutes ago

ԱՄՆ ընտրություններում Թրամփի դիրքերը բարդանում են․ դեմոկրատների առավելությունը հարցումներում հասնում է երկնիշ ցուցանիշների
168 Jham / 10 minutes ago

Քոչարյանի պահման պայմանները չեն համապատասխանում չոփորոշիչներին. Խամոյան
Yerkir / 11 minutes ago