2026 թվականի ընթացքում Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Այսպիսով, կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը»,– նշված է որոշման մեջ։ Սևանա լճում 2026 թ. սիգի արդյունագործական որսի կազմակերպման համար «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը 2025 թվականի իրականացված հետազոտությունների արդյունքում առաջարկել էր 2026 թվականի սիգի արդյունագործական որսը սահմանել 550 տ: Մինչդեռ 2026 թվականի հուլիսին Սևանա լճում իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 4511 տոննա։ Այդ իսկ պատճառով, գիտական կենտրոնը սիգի արդյունագործական որսի համար առաջարկել է ևս 720 տոննա չափաքանակ։ Այս որոշման արդյունքում 2026 թվականին Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակն ընդհանուր առմամբ կկազմի 1270 տոննա։ —00—ՄԱ The post Սևանա լճում սիգի արդյունագործական որսի քանակը կավելացվի 720 տոննայով appeared first on 24News .