Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին Երևանի կոնյակի գործարանը մասնակցում է տարբեր ձևաչափերով։ COP17-ի ողջ ընթացքում գագաթնաժողովի կանաչ գոտում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործում է Երևանի կոնյակի գործարանի տաղավարը։ Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել պանելային քննարկում, որի ժամանակ Երևանի կոնյակի գործարանի մասնագետները ներկայացրել են Pernod Ricard ընկերության Կայունության և պատասխանատվության Good Times from the Good Place հայեցակարգի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերը։ Այսպես, հատուկ անդրադարձ է կատարվել ջրի փակ շրջանառության համակարգերի, վերականգնողական խաղողագործության և արտադրական թափոնների (երկրորդային հումքի) վերօգտագործման հաջողված նախագծերին։ Լուսանկարը` ARARAT Երևանի կոնյակի գործարանի Որակի, անվտանգության և շրջակա միջավայրի հարցերի գծով ղեկավար Շուշան Խաչատրյանը ներկայացրել է ջրի փակ շրջանառության համակարգը, որը ընկերության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված կարևորագույն նախաձեռնություններից է։ Այգավանի և Արմավիրի մասնաճյուղերի թորման արտադրամասերում ներդրված համակարգի շնորհիվ արտադրական գործընթացում տաքացած ջուրն օգտագործվում է շենքերի և աշխատանքային տարածքների ջեռուցման համար, այնուհետև անցնում է հատուկ մաքրման գործընթաց և կրկին վերադարձվում արտադրական ցիկլ։ Այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել թարմ ջրի օգտագործման անհրաժեշտությունը, խնայել էներգիա և կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Լուսանկարը` ARARAT Համակարգի ներդրման շնորհիվ գործարանին հաջողվել է ջրի սպառումը նվազեցնել 70%-ով, իսկ CO₂ արտանետումները՝ տարեկան 40 տոննայով։ Ծրագրի իրականացման համար կատարված ներդրումները գերազանցել են 2 միլիոն եվրոն՝ արտացոլելով ընկերության երկարաժամկետ հանձնառությունը բնական ռեսուրսների պահպանման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու գործունեության սկզբունքները։ Լուսանկարը` ARARAT Իր հերթին Երևանի կոնյակի գործարանի խաղողի գնումների բաժնի նախագծերի պատասխանատու Սիրուն Հայրապետյանը խոսել է Վերականգնողական խաղողագործության ծրագրի մասին, որի նպատակն է վերականգնել հողի առողջությունը, բարձրացնել խաղողի այգիների դիմադրողականությունը և խթանել կենսաբազմազանությունը։ 2024 թվականից միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ իրականացվող երկարաժամկետ ծրագիրը ներառում է փորձարարական այգիներում հետազոտություններ, մասնագիտական վերապատրաստումներ և հողի ու բույսերի վիճակի մշտադիտարկում։ Հողի բերրիության և խոնավության պահպանման, ցանքածածկ մշակաբույսերի կիրառման և ավանդական թունաքիմիկատներից կախվածության նվազեցման հնարավորությունների ուսումնասիրման միջոցով, գործարանը ձգտում է ձևավորել Հայաստանի պայմաններին հարմարեցված, գիտահեն և բնության վերականգնմանն ուղղված խաղողագործական մոտեցում։ Լուսանկարը` ARARAT Պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև արտադրական թափոնների կառավարմանը և ներկայացրել շրջանաձև տնտեսության սկզբունքների կիրառման հաջողված օրինակը՝ գինենյութի թորման արդյունքում առաջացող հեղուկ մնացորդի՝ բարդայի օգտագործումը աղակալած և կիսաանապատային հողերի վերականգնման նպատակով։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵԿԳ-ն COP17-ում ներկայացրել է կենսաբազմազանության պահպանման իր ծրագրերը
Հայաստանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 գագաթնաժողովին Երևանի կոնյակի գործարանը մասնակցում է տարբեր ձևաչափերով։ COP17-ի ողջ ընթացքում գագաթնաժողովի կանաչ գոտում՝ Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործում է Երևանի կոնյակի գործարանի տաղավարը։ Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել պանելային քննարկում, որի ժամանակ Երևանի կոնյակի գործարանի մասնագետները ներկայացրել են Pernod Ricard ընկերության Կայունության և պատասխանատվության Good Times from the Good Place հայեցակարգի կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերը։ Այսպես, հատուկ անդրադարձ է կատարվել ջրի փակ շրջանառության համակարգերի, վերականգնողական խաղողագործության և արտադրական թափոնների (երկրորդային հումքի) վերօգտագործման հաջողված նախագծերին։ Երևանի կոնյակի գործարանի Որակի, անվտանգության և շրջակա միջավայրի հարցերի գծով ղեկավար Շուշան Խաչատրյանը ներկայացրել է ջրի փակ շրջանառության համակարգը, որը ընկերության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված կարևորագույն նախաձեռնություններից է։ Այգավանի և Արմավիրի մասնաճյուղերի թորման արտադրամասերում ներդրված համակարգի շնորհիվ արտադրական գործընթացում տաքացած ջուրն օգտագործվում է շենքերի և աշխատանքային տարածքների ջեռուցման համար, այնուհետև անցնում է հատուկ մաքրման գործընթաց և կրկին վերադարձվում արտադրական ցիկլ։ Այս մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել թարմ ջրի օգտագործման անհրաժեշտությունը, խնայել էներգիա և կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։ Համակարգի ներդրման շնորհիվ գործարանին հաջողվել է ջրի սպառումը նվազեցնել 70%-ով, իսկ CO₂ արտանետումները՝ տարեկան 40 տոննայով։ Ծրագրի իրականացման համար կատարված ներդրումները գերազանցել են 2 միլիոն եվրոն՝ արտացոլելով ընկերության երկարաժամկետ հանձնառությունը բնական ռեսուրսների պահպանման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու գործունեության սկզբունքները։ Իր հերթին Երևանի կոնյակի գործարանի խաղողի գնումների բաժնի նախագծերի պատասխանատու Սիրուն Հայրապետյանը խոսել է Վերականգնողական խաղողագործության ծրագրի մասին, որի նպատակն է վերականգնել հողի առողջությունը, բարձրացնել խաղողի այգիների դիմադրողականությունը և խթանել կենս
Comments
No comments yet — be the first to comment.
More from Mediamax
Pashinyan ready to hold snap elections to change the Constitution
Mediamax / 42 minutes ago
Для изменения Конституции Пашинян готов пойти на внеочередные выборы
Mediamax / 42 minutes ago
Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու համար պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալ
Mediamax / 42 minutes ago
Pashinyan: There is an objective to deprive Armenia of its independence
Mediamax / 1 hour ago
Related coverage

Zelensky is in favor of freezing the front line as a first step towards a ceasefire.
Noyan Tapan TV / 27 minutes ago

«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 36 minutes ago

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Shant News / 45 minutes ago

Ո՞վ է Հայաստան մտած ադրբեջանցի հովիվը. ԱԱԾ-ն պատրաստվում է վերադարձնել նրան #ադրբեջանցի #5tv
5TV Armenia / 1 hour ago