Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Ֆրանսպրես» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ թուրքական զինված ուժերը Սիրիայում և Իրաքում կմնան այնքան, քանի դեռ սահմանային անվտանգությունը լիովին ապահովված չէ։ Նրա պնդմամբ՝ ռազմական ներկայությունը պայմանավորված է «ահաբեկչական սպառնալիքով»։ Գյուլերը նշել է, որ ռազմաբազաների կարգավիճակի և զորքերի ներկայության հարցը չի վերանայվի, քանի դեռ տարածաշրջանում լիարժեք անվտանգություն և պետական իշխանություն չի հաստատվել։ Անդրադառնալով Սիրիային՝ նախարարը նշել է, որ 2024 թ. դեկտեմբերին Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո ձևավորված նոր իշխանությունների հետ սերտ համագործակցություն է հաստատվել։ Թուրք զինվորականներն աջակցում են Սիրիայի բանակի կարողությունների ամրապնդմանն ու սահմանների պաշտպանությանը։ Խոսելով Իրաքի մասին՝ Գյուլերը հայտնել է, որ Անկարան հետևում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) լուծարման և դուրսբերման գործընթացին երկրի հյուսիսի 4 ռազմավարական դիրքերից։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունը պետք է լիովին իրագործի ինքնալուծարման որոշումը։ Նախարարը հավելել է, որ անվտանգության միջոցառումները չեն թուլանա։ Աղբյուր՝ SSBülten The post Յաշար Գյուլեր. «Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում» appeared first on Ermeni haber ajansı .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Յաշար Գյուլեր. «Թուրքիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում»
Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Թուրքիան չի թուլացնի անվտանգության միջոցառումները:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Ermenihaber

Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի
Ermenihaber / 7 minutes ago

Paşinyan: TRIPP projesi uygulama aşamasına geçiyor
Ermenihaber / 10 minutes ago

Paşinyan açıkladı: Ermenistan Azerbaycan vatandaşını iade edecek
Ermenihaber / 56 minutes ago

Ermenistan-Azerbaycan barış anlaşması ne zaman imzalanabilir?
Ermenihaber / 57 minutes ago
Related coverage

Արագածում արդեն խորը ձմեռ է, հաստ ձյան շերտը ծածկել է ճանապարհը
24TV / 24News / 8 minutes ago

Մայր աթոռի դեմ գործը կարճել է դատարանը #abcmedia #երկու_բառով
ABC Media / 9 minutes ago

Հայաստանի նկատմամբ սահմանափակումները Հայաստանին անկախությունից զրկելու գաղտնի պլանի մի մասն է. Փաշինյան
Azg / 9 minutes ago

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին
24TV / 24News / 12 minutes ago