ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Երեկ հայտնի դարձավ, որ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը կալանավորվել է, իսկ «Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։Մնացած մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին:Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստեփանավանում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք
4 մեղադրյալների նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված այլընտրանքային խափանման միջոցներ։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

Գալիք մեկ տարվա ընթացքում Հայաստանը կկանգնի 3 հնարավոր սցենարների առջև. Աշոտյան
Sputnik Armenia / 15 minutes ago

Армению в течение ближайшего года ждет три возможных сценария - Ашотян
Sputnik Armenia / 24 minutes ago

ՀՀ–ում օտարերկրացին ավելի քան 40 անձի թրաֆիքինգի է ենթարկել. նա կալանավորվել է
Sputnik Armenia / 37 minutes ago

В Армении иностранец подвергал трафикингу более 40 граждан других стран
Sputnik Armenia / 39 minutes ago
Related coverage

Սպորտի օր՝ COP17-ի «Կանաչ գոտում»․ ներկայացվել են նաև 2027-ի առաջնությունները
ArmLur / Zhoghovurd / 11 minutes ago

Արտահերթ ընտրությունները խաղ եւ պար չեն․ Ռուբեն Մխիթարյան
Aravot / 13 minutes ago

ԵՏՀ նախարարը՝ Հայաստանի ներկայացրած բողոքի մասին // Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղացել․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 15 minutes ago

Замглавы МИД о реакции РФ на евроинтеграцию Армении: политика ЕС нацелена на подготовку к войне с РФ
Alpha News / 16 minutes ago