Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Դատավոր Էդգար Հովհաննիսյանը որոշել է` վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը նշել է` Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ The post Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործը appeared first on Ազգ .