Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։ –00—ՅՄ The post Հայաստանն ու Չեխիան քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր appeared first on 24News .