Ռուսաստանը աջակցել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ խաղաղ բանակցություններ անցկացնելու նախաձեռնությանը՝ տեխնիկական մակարդակով։ Ինչպես հայտնում է УНИАН-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Կիևն այս տեղեկությունը ստացել է ամերիկյան կողմից։ «Ամերիկյան կողմն առաջարկում է հանդիպում անցկացնել հնարավորինս շուտ, և մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը։ Հստակ ամսաթիվը դեռ չգիտեմ։ Օրակարգի հիմնական նպատակն է ավարտել պատերազմը, մոտեցնել խաղաղությունը և նախապատրաստել առաջնորդների հանդիպումը», — ասել է Զելենսկին։ Նա հայտնել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ պատերազմն ավարտելու գործընթացն արագացնելու նպատակով։ Նրա կարծիքով՝ եռակողմ հանդիպումը պետք է կայանա ոչ ուշ, քան նոյեմբերի սկիզբը։ —00—ՄԱ The post Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ խաղաղ բանակցություններ անցկացնել․ Զելենսկի appeared first on 24News .