ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ կարծում է, որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան ՝ հղում անելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին Թրամփի տված պատասխաններին։ «Վերջերս ես զրուցել եմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի դեմ նրա պատերազմի ավարտի մասին։ Կարծում եմ՝ մենք մոտենում ենք դրան։ Հնարավոր է՝ այժմ ավելի մոտ ենք, քան երբևէ նախկինում»,- հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ այս պահին չարժե ուժեղացնել ճնշումը Մոսկվայի նկատմամբ, քանի որ բանակցությունները գտնվում են զգայուն փուլում։ «Հնարավոր է՝ երկար ժամանակ անց առաջին անգամ մենք մոտ ենք համաձայնությանը։ Իսկ երբ մոտ եք համաձայնության և վարում եք շատ նուրբ բանակցություններ, նոր պատժամիջոցներ չեք սահմանում»,- պարզաբանել է նա։ Թրամփն ընդգծել է, որ կարող է ցանկացած պահի նոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի դեմ, սակայն չի հստակեցրել, թե ինչ պայմաններում կդիմի այդ քայլին։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին և Պուտինը խաղաղության համաձայնագիր ստորագրեն G20-ի գագաթնաժողովում, որը դեկտեմբերին կանցկացվի Ֆլորիդայում։ Բանակցությունները կարող են ուղեկցվել Ուկրաինայի նկատմամբ ճնշումներով, ասվում է հրապարակման մեջ։ Միևնույն ժամանակ, ըստ տեղեկությունների՝ Մոսկվան պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ։ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է հրադադարի հաստատման համար նախադրյալների առկայության մասին և նշել, որ համապատասխան փաստաթղթեր էր տարել Մոսկվա։ Զուգահեռաբար, Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Նորվեգիայում եռակողմ խորհրդակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում մշակվել են խաղաղության նոր նախաձեռնություններ։ Անցյալ շաբաթ Թրամփը սառեցրել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի առաջմղումը՝ դա բացատրելով Մոսկվային բանակցություններից հեռացնելու ցանկության բացակայությամբ։ Իր հերթին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնի քայլերը նման են Ուկրաինային կապիտուլյացիայի հարկադրելու փորձի։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ կարծում է, որ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել Ուկրաինայի հարցով համաձայնության հասնելուն։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին Թրամփի տված պատասխաններին։ «Վերջերս ես զրուցել եմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի դեմ նրա պատերազմի ավարտի մասին։ Կարծում եմ՝ մենք …

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 21 minutes ago

ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները Եվրոպայում ասում են՝ Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան
Factor.am / 22 minutes ago

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
Factor.am / 35 minutes ago

Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Factor.am / 38 minutes ago
Related coverage

Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի
24TV / 24News / 11 minutes ago

CITES կոնվենցիա․ Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը
Armenpress / 14 minutes ago

ԴԵՌ ՀԱՐՑ Է՝ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ն ԱՆԿԼԱՎՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼ․ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
168 Jham / 16 minutes ago

ВС России вводят "режим тишины" в связи с гуманитарной операцией в Алешках
Sputnik Armenia / 17 minutes ago