ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Սյունիքի մարզ են այցելել TRIPP-ի հետ կապված հարցերը տեղում քննարկելու համար։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ–ը։Հոկտեմբերի 21-ին իրականացված այցին մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը և այլ պաշտոնատար անձինք։«Պաշտոնյաները Սյունիքի մարզ են այցելել TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր տեղում քննարկելու և հետագա ընթացքը որոշելու նպատակով»,– ասված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ TRIPP-ի պայմանագրի նախագիծը երեկ հավանության արժանացավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայացրած փաստաթղթին կողմ քվեարկեցին հանձնաժողովի 4 ՔՊ-ական անդամ, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը դեմ քվերակեց, իսկ «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը:Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի առաջիկա հերթական նստաշրջանում:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։TRIPP-ի շրջանակում որտեղով են անցնելու գազամուղն ու նավթամուղը․ Միրզոյանի մեկնաբանությունը
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գրիգորյանը և Խուդաթյանը Սյունիք են մեկնել TRIPP–ին վերաբերող հարցերը տեղում որոշելու համար
Երեկ TRIPP-ի պայմանագրի նախագիծը հավանության արժանացավ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ԱՄՆ-ի հարվածների դեպքում էներգաօբյեկտները կարող են Իրանի թիրախ դառնալ. Ռեզայի
Sputnik Armenia / 9 minutes ago

Решение в отношении расстриги Сарояна усилит позицию защиты по делу Католикоса — адвокат
Sputnik Armenia / 16 minutes ago

Дата-центры и энергообъекты могут стать целями Ирана в случае ударов США – Резаи
Sputnik Armenia / 27 minutes ago

«Արթիկ» ՔԿՀ–ում բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին
Sputnik Armenia / 28 minutes ago
Related coverage

Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ կստորագրենք 2027-28 թվականներին. Փաշինյան
Azg / 51 minutes ago

Պապիկյանի և Չեխիայի փոխվարչապետի հանդիպմանը քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր
Aravot / 1 hour ago

Ուկրաինան կողմ է եռակողմ բանակցությունների վերսկսմանը. Զելենսկի
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago

Կարծում եմ՝ 2027-2028-ին պետք է ստորագրենք խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան
Public Television of Armenia — 1Lurer / 1 hour ago