Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Ռաֆայել Բենիտեզի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030 թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարի տեղակալը ողջունել է Եվրոպայի խորհրդի մասնակցությունը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում կազմակերպության փորձի ու ներդրման նշանակությունը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է համագործակցության կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման հարցերում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը` կարևորելով կենսաբժշկության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական իրավունքների ոլորտներում համագործակցության ամրապնդումը»,- ասվում է հաղորդագրությունում։ The post Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը
Infocom / 52 minutes ago

Փոխհատուցում ստացող զինծառայողների ընտանիքների շրջանակը կընդլայնվի
Infocom / 54 minutes ago

Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
Infocom / 1 hour ago

Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
Infocom / 1 hour ago
Related coverage

Նախատեսվում է վերանայել ճանապարհային երթևեկության որոշ կանոնների պահանջների խախտումների համար պատասխանատվությունը
Shant News / 18 minutes ago

Կապահովվի Եվրոպական դատարանի վճիռներով և որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման վճարման գործընթացի միասնական իրավակարգավորում
Shant News / 18 minutes ago

ՀՀ գլխավոր դատախազը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազի հետ
Shant News / 48 minutes ago

Ոստիկանները ՀՀ–ում թմրամիջոց օգտագործած վարորդներին կստուգեն տեղում և արագ
Sputnik Armenia / 54 minutes ago