Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Ռաֆայել Բենիտեզի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղումը և Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030 թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարի տեղակալը ողջունել է Եվրոպայի խորհրդի մասնակցությունը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ ընդգծելով կենսաբազմազանության պահպանության ոլորտում կազմակերպության փորձի ու ներդրման նշանակությունը։ Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է համագործակցության կարևորությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման հարցերում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը` կարևորելով կենսաբժշկության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և սոցիալական իրավունքների ոլորտներում համագործակցության ամրապնդումը»,- ասվում է հաղորդագրությունում։ The post Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը, եթե ընդդիմությանը չկարողանան համոզել Սահմանադրության փոփոխության հարցում
Infocom / 1 hour ago

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել | armenpress.am
Infocom / 2 hours ago

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ | armenpress.am
Infocom / 2 hours ago

«Հաճելին համատեղենք օգտակարի հետ». ինչպես է կնքվելու Խաղաղության պայմանագիրը Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշման պայմաններում
Infocom / 2 hours ago
Related coverage

Բա որ Ադրբեջանից զինված խմբեր գային, մեր սահմանը հատելը փաստորեն հեշտ է, հարբեցող հովիվն էլ է անցել
24TV / 24News / 13 minutes ago

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին. ՔԿԾ
Hetq / 17 minutes ago

Ըստ Փաշինյանի՝ առաջին կարևոր հարցը TRIPP նախագծի իրագործումն է #shorts #TRIPP #նիկոլ #փաշինյան
Hetq / 23 minutes ago

Դատարանը հաստատեց Մայր Աթոռի դիրքորոշումը․ Տեր Եսայի
ABC Media / 24 minutes ago