Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երուսաղեմի Հայ Դատի Հանձնախումբը։ «Երուսաղէմի Հայ Դատի Յանձնախումբը կ՚ողջունէ Իսրայէլի նախագահ Տիար Իսահակ Հերցոկի պատասխանը՝ մեր 7 Օգոստոս 2026 թուակիր նամակին, որով մեր խոր մտահոգութիւնը յայտնած էինք հայ համայնքին դէմ գործադրուած յարձակումներուն առնչութեամբ եւ կոչ ուղղած՝ անհրաժեշտ ու արդիւնաւէտ միջոցներ ձեռնարկելու համայնքի անդամներուն եւ հաստատութիւններուն պաշտպանութիւնը ապահովելու համար։ Իր 16 Սեպտեմբեր 2026 թուակիր նամակին մէջ, Նախագահ Հերցոկ անդրադարձած է այս միջադէպերուն լրջութեան եւ յայտնած՝ իր յանձնառութիւնը նման արարքներու կրկնութիւնը կանխելու ուղղութեամբ։ Ան նաեւ վերահաստատած է հայ համայնքին կարեւորութիւնը, որ սերունդներէ ի վեր արժէքաւոր մաս կազմած է Երուսաղէմի կեանքին։Իր նամակին՝ մասնաւորապէս կարեւոր հատուածի մը մէջ, Նախագահը կը յայտնէ. Երուսաղէմի Հայ Դատի Յանձնախումբը կ՚ողջունէ Նախագահ Հերցոկի այս արտայայտութիւնները եւ անոր պատասխանը կը նկատէ Յանձնախումբին եւ հայ համայնքին կողմէ բարձրացուած մտահոգութիւններուն կարեւոր ճանաչում մը։ Մեր երախտագիտութիւնը կը յայտնենք Նախագահ Իսահակ Հերցոկին՝ իր պատասխանին եւ այս հարցը լուծելու ուղղութեամբ իր յանձնառութեան համար։ Կը յուսանք, որ իր խօսքերը պիտի յանգին շօշափելի եւ արդիւնաւէտ քայլերու՝ Երուսաղէմի հայ համայնքին ապահովութիւնը, արժանապատուութիւնը եւ իրաւունքները պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ The post Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը
Infocom / 55 minutes ago

Փոխհատուցում ստացող զինծառայողների ընտանիքների շրջանակը կընդլայնվի
Infocom / 57 minutes ago

Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
Infocom / 1 hour ago

Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
Infocom / 1 hour ago
Related coverage

Պուտինն ու Զելենսկի համաձայնության կգա՞ն.Եկող տարի հնարավոր է Փաշինյանը ստորագրի ցանկալի փաստաթուղթը
Alpha News / 32 minutes ago

Հայ–ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցուն վերադարձրե՞լ են I ԼՈՒՐԵՐ I 16:00
News.am / 58 minutes ago

«Մեր պահանջն է, որ ներդրվեն առաջին հերթին հայցերի վաղաժամ մերժման մեխանիզմներ SLAPP դեպքերի հետ կապված, որ դրանք նույնիսկ չհասնեն դատարաններ, այլ հենց առաջին ատյանում մերժվեն դեպքերը»
Aravot / 1 hour ago

Չենք կարող այստեղ հանգիստ նստել, երբ մեր հայրենակիցները Բաքվի բանտում են․ սա արժանապատվության հարց է
Yerkir / 2 hours ago