hetq.am Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էդգար Հովհաննիսյան) որոշել է կարճել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը՝ այն հիմքով, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը նշել է, որ Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Դատարանը գործի քննությունն ավարտել էր, և դատական ակտը պետք է հրապարակեր դեռևս 2026թ. օգոստոսի 18-ին, սակայն հրապարակվել է հոկտեմբերի 21-ին։ Արման Սարոյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Նա պնդել է, որ հոգևոր ծառայության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ եղած ժամանակ, պատշաճ է կատարել իր պարտականությունները և պահպանել կիրառելի կանոնները։ Նրա պնդմամբ՝ նախկինում չեն արձանագրվել այնպիսի դեպքեր, որոնք կվկայեին կանոնների խախտման կամ թեմի խնդիրները ոչ արդյունավետ լուծելու մասին։ Սարոյանը նշել է, որ 2026թ. հունվարի 10-ին անակնկալ կերպով, առանց նախազգուշացման, հիմնավորման կամ իրեն վերագրվող արարքներն ուսումնասիրելու պատշաճ ընթացակարգերի, ազատվել է պաշտոնից։ Արման Սարոյանին դիրքորոշմամբ՝ թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու իրավունքը չի կարող անսահմանափակ կամ կամայական լինել։ Որոշումը պետք է հիմնված լինի կոնկրետ և ապացուցելի փաստերի վրա։ Նա համարել է, որ իր ազատման համար հիմնավոր պատճառ չի եղել, իսկ որոշումն ընդունվել է առանց անհրաժեշտ ուսումնասիրությունների։ Հայցվորը նաև պնդել է, որ իրեն առանց համաձայնության հոգևոր ծառայությունից ազատելն իրավաչափ չէ։ Պատասխանող Հայ առաքելական եկեղեցին (ներկայացուցիչներ՝ Արա Զոհրաբյան, Սամվել Սիմոնյան, Մանե Կարապետյան) չի ընդունել Արման Սարոյանի պնդումները և խնդրել է կարճել գործի վարույթը։ Մայր Աթոռի հիմնական փաստարկն այն է եղել, որ թեմի առաջնորդ նշանակելը, պաշտոնից ազատելը և հոգևոր աստիճանից զրկելը եկեղեցու ներքին կառավարման հարցեր են, որոնց նկատմամբ պետությունը, այդ թվում՝ դատարանը, չպետք է վերահսկողություն իրականացնի։ Մայր Աթոռը վկայակոչել է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որով երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը և սահմանվում է դրանց անջատվածությունը պետությունից։ Նշվել է նաև, որ պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ինքնության պահպանման գործում։ Եկեղեցու ներկայացուցիչները հղում են կատարել նաև «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներին՝ պնդելով, որ եկեղեցու ինքնակառավարման իրավունքը ներառում է հոգևորականների ձեռնադրումը, կարգալույծ հայտարարելը, հոգևոր պաշտոններում նշանակելն ու պաշտոններից ազատելը։ Մայր Աթոռի դիրքորոշմամբ՝ կաթողիկոսի 2026թ.-ի հունվարի 10-ի կարգադրությունը իրավական ակտ չէ, որի օրինականությունը կարող է գնահատել աշխարհիկ դատարանը։ Եկեղեցին նաև պնդել է, որ հայցը վարույթ ընդունելով և հայցի ապահովման միջոց կիրառելով՝ դատարանը միջամտել է եկեղեցու ներքին գործերին։ Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Մայր Աթոռը հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռների՝ ցույց տալու համար, որ հոգևորականի և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել եկեղեցական, այլ ոչ թե քաղաքացիական օրենսդրությամբ։ Եկեղեցին նաև պնդել է, որ հայցվորը չի նշել որևէ իրավական նորմ, որը խախտվել է իրեն հոգևոր ծառայությունից ազատելիս։ Մայր Աթոռի կարծիքով՝ հայցադիմումում հիշատակված իրավական դրույթները հիմնականում վերաբերում են կրոնի ազատությանը, եկեղեցու կարգավիճակին և դատարան դիմելու իրավունքին, բայց չեն հիմնավորում կաթողիկոսի որոշումն անվավեր ճանաչելու պահանջը։ Պատասխանողը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արման Սարոյանը հայցը ներկայացրել է ընդհանուր հայցային վարույթի կարգով, չի վկայակոչել Աշխատանքային օրենսգրքի նորմեր և վճարել է պետական տուրք։ Մայր Աթոռի գնահատմամբ՝ այս հանգամանքները ևս ցույց են տալիս, որ վեճը չի ներկայացվել որպես աշխատանքային վեճ։ Եկեղեցին, այդուհանդերձ, նշել է, որ նույնիսկ եթե դատարանը համարի իրեն իրավասու քննելու գործը, հայցը պետք է մերժվի՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությամբ կաթողիկոսը Արման Սարոյանին ազատել էր եկեղեցական պաշտոնից՝ վկայակոչելով դիրքի չարաշահումը, պարտականությունների կատարման թերացումները և հոգևորականների նկատմամբ ճնշման կամ հարկադրանքի դեպքերը։ Թեմի առաջնորդի պարտականությունները կատարող էր նշանակվել Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Հունվարի 27-ի մեկ այլ կարգադրությամբ Սարոյանը զրկվել էր հոգևոր աստիճանից և վերադարձվել աշխարհական վիճակի։ Այդ որոշման մեջ, ըստ դատարանի ուսումնասիրած նյութերի, նշվել էին Մայր Աթոռի, հոգևորականների և կաթողիկոսի հասցեին վարկաբեկող հայտարարություններ անելու, թեմի բնականոն գործունեությունը խոչընդոտելու, Մայր Աթոռի հետ հաղորդակցությունը խաթարելու և հնազանդության ուխտը խախտելու հանգամանքները։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը | hetq.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը | hetq.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել | factor.am
Infocom / 1 hour ago

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը | armenpress.am
Infocom / 1 hour ago

«Անկախ դիտորդ» դաշինքը անդրադարձել է Իջևանում ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ ճնշումներին, ՔՊ-ից հերքել են
Infocom / 2 hours ago

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Infocom / 2 hours ago
Related coverage

Ադրբեջանը ստիպված կլինի ընտրել Թուրքիայի և Իսրայելի միջև
CivilNet / 16 minutes ago

Մեկ աթոռ, չորս թեկնածու. թեժ ընտրապայքար է Արթիկում
5TV Armenia / 22 minutes ago

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
ArmLur / Zhoghovurd / 37 minutes ago

«Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուին դո՞ւր է գալիս էս ամենը, բոլորն իրար հետ բարև-բարլուս ունեն»․ Անդրանիկ Գևորգյան
Aravot / 41 minutes ago