Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը, տեղեկացնում է Պաշտպանի գրասենյակը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի կազմակերպած՝ «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ (Նոր Նորքի բնակիչների առօրյա փորձառություններն ու գնահատականները)» հետազոտության արդյունքների քննարկմանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել և քննարկվել են հետազոտության հիմնական արդյունքները, անդրադարձ է կատարվել բացահայտված խնդիրներին առնչվող հիմնական դերակատարների գործառույթներին, ինչպես նաև նախանշվել են հետագա աշխատանքի առաջնահերթությունները։ Առանձին ուշադրություն է դարձվել հետազոտության մասնակիցների հետ իրականացված երթուղային հարցազրույցների արդյունքներին և պատմությունների քարտեզին։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև այն հարցին, թե որքանով են հետազոտության արդյունքներն արտացոլում իրենց առօրյա փորձառությունները, ինչպես նաև առանձնացրել են այն խնդիրները, որոնք հրատապ լուծումներ և լրացուցիչ ուշադրություն են պահանջում։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է մատչելիության ապահովումը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի և հասարակական կյանքում լիարժեք ու հավասար մասնակցության կարևոր նախապայման՝ ընդգծելով այդ ուղղությամբ առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծմանն ուղղված հետևողական քայլերի անհրաժեշտությունը»։ The post ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը
Infocom / 2 hours ago

Փոխհատուցում ստացող զինծառայողների ընտանիքների շրջանակը կընդլայնվի
Infocom / 2 hours ago

Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
Infocom / 2 hours ago

Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
Infocom / 2 hours ago
Related coverage

ԵԱՏՄ ում այսօր մենք ամենաթանկ գազն ենք առնում. Հակոբ Վարդանյան #գազիգին #հայաստան #էներգետիկա #եատմ
Shant News / 1 hour ago

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ. Hetq.am
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Հաստատվել է Զբաղվածության ապահովման ծրագիրը
Shant News / 1 hour ago

ՌԴ-ում ամերիկյան ներդրումներով տվյալների կենտրոնների կառուցման պլաններ կան
Azatutyun / 2 hours ago