hetq.am Բնապահպան Աննա Շահնազարյանին հոկտեմբերի 21-ին կրկին թույլ չեն տվել մտնել «Մերիդիան» էքսպոկենտրոն, որտեղ անցկացվում է COP17-ը։ Մոտ 15 րոպե դրսում մնալուց հետո միայն նրան թույլ են տվել մտնել տարածք ու անցկացնել միջոցառումը, որտեղ ինքը հիմնական խոսնակն էր։ Կապույտ գոտում անցկացվող միջոցառմանը նա խոսել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի, դրանում համայնքների մասնակցության, ինչպես նաև կին բնապահպանների նկատմամբ ճնշումների մասին։ Մուտքի մոտ տեղի ունեցածի մասին Շահնազարյանը խոսեց նաև իր ելույթի ավարտին: Նրան հարցրել էին, թե իր գործունեության ընթացքում ինչ դժվարությունների է հանդիպում: Ակտիվիստը «Save Amulsar» կարգախոսով շապիկ է կրել, սակայն, ինչպես նշել է, այն ծածկված է եղել վերարկուով։ Նա ենթադրում է, որ ոստիկաններն իրեն դեմքով են ճանաչել ու խոչընդոտել մուտքը։ Շահնազարյանն այս դեպքը որակել է որպես բնապահպանական գործունեության ընթացքում հանդիպող ճնշումներից մեկը: Նրա խոսքով՝ դրանք տարբեր դրսևորումներ ունեն՝ բողոքի ակցիաների խոչընդոտումից, շարժման ու շարժման մասնակիցների վարկաբեկումից մինչև դատական հայցեր: Աննա Շահնազարյանը միջոցառման ընթացքում պատմել է Հայաստանում հանքարդյունաբերական ծրագրերի դեմ պայքարի, տարիների ընթացքում դրա ընդլայնման մասին: Նրա խոսքով՝ 2018 թվականից շարժման մեջ հատկապես ակտիվորեն ներգրավվել են Ջերմուկի բնակիչները։ Առողջարանային քաղաքի հարևանությամբ նախատեսվող հանքի շահագործման դեմ հանդես են եկել կանայք, տղամարդիկ, երիտասարդներ ու տարեցներ։ Նրանց միացել են նաև Երևանում բնակվող ակտիվիստներ։ Ի՞նչ են առաջարկում քննարկել COP17-ում Շահնազարյանի խոսքով՝ ակտիվիստները առաջարկ են ներկայացրել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի հաջորդ բազմամյա ծրագրում քննարկել այն համակարգային խնդիրները, որոնք խոչընդոտում են թիրախների իրականացմանը։ Դրանց թվում նա առանձնացրել է պետության որոշումների վրա կորպորատիվ շահերի ազդեցությունն ու արտաքին պարտքը։ Նրա գնահատմամբ՝ պարտքի սպասարկման պարտավորություններն ազդում են նաև այն միջոցների վրա, որոնք պետությունը կարող է ուղղել բնության պահպանությանը։ Հայաստանի վերաբերյալ պատրաստված տեղեկագրով էլ ցանկանում են այդ խնդիրները ներկայացնել ինչպես պետությունների պատվիրակներին, այնպես էլ այլ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Շահնազարյանն ասել է, որ Ամուլսարի շուրջ պայքարը շարունակվում է՝ չնայած փոփոխված պայմաններին և հանքարդյունաբերական ծրագրին կառավարության աջակցությանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Բնապահպանի մուտքը «Մերիդիան» էքսպոկենտրոն ժամանակավորապես խոչընդոտվել է շապիկի «Save Amulsar» գրության պատճառով | hetq.am appeared first on Infocom .