2026թ. հոկտեմբերի 19-ին՝ 17:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում (Տավուշի մարզ) հայտնաբերվել է Թովուզի շրջանի Չատախ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ «Իրականացված ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ քաղաքացին ՀՀ տարածքում հայտնվել է մոլորվելու արդյունքում: Ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ԱՀ քաղաքացուն վերադարձնելու նպատակով»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։ Երեկ ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը չէր հերքել Տավուշում ադրբեջանցի հովիվի հայտնվելու մասին տեղեկությունները: «Իրենց կողմից էլ կարող են մոլորվել, մեր կողմից էլ: Նման բաներից խուսափել հնարավոր չէ: Վայ էն քաղաքական ուժին, ով մտածում է, որ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է», – ասել էր Միրզոյանը: The post Տավուշի մարզում հոկտեմբերի 19-ին հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի Քասիմով Յաշար Ալի Օղլուն․ ԱԱԾ appeared first on Infocom .