Ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի լույս 22-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Վորոնովո բնակավայրում հարձակման հետևանքով երկու մարդ տուժել է, գրում է Meduza-ն։ Astra-ի տվյալներով՝ Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության «75 Արսենալ» ձեռնարկությունը, որն արտադրում է զենք և զինամթերք։ Ուկրաինական Exilenova+ տելեգրամյան ալիքը պնդում է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ հարվածներ են հասցվել ոչ միայն անօդաչու թռչող սարքերով, այլև հրթիռներով։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ի երեկոյից ի վեր քաղաքի մոտեցումների ուղղությամբ խոցվել է 163 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Մոսկվա և Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է ուկրաինական 630 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է հեռավոր մատույցներում։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Լիպեցկի վրա։ Մարզի ղեկավար Իգոր Արտամոնովի խոսքով՝ մարզկենտրոնում վնասվել են առանձնատների և բազմաբնակարան շենքերի պատուհաններն ու ճակատային հատվածները, ինչպես նաև պոլիկլինիկայի շենքը։ Տուժել է 2001 թվականին ծնված մի տղամարդ, որը հոսպիտալացվել է։ Astra-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Ատմոսֆերա» բնակելի համալիրի շենքի վերին հարկերում։ Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում Վորոնեժի և Վորոնեժի մարզի երկնքում խոցվել է 44 անօդաչու թռչող սարք։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ Տուլայի մարզի երկնքում ոչնչացվել է ուկրաինական 70 անօդաչու։ Վորոնեժում վնասվել են առանձնատների և բազմաբնակարան շենքերի, սոցիալական օբյեկտի տանիքներն ու ճակատային հատվածները։ Տուլայում և Զաոկսկի շրջանում վնասվել են մասնավոր տներ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 13 minutes ago

Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 15 minutes ago

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 16 minutes ago

Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
Factor.am / 21 minutes ago
Related coverage

ԱՄՆ-ի հարվածների դեպքում էներգաօբյեկտները կարող են Իրանի թիրախ դառնալ. Ռեզայի
Sputnik Armenia / 8 minutes ago

Արագածում արդեն խորը ձմեռ է #ձյուն #5tv
5TV Armenia / 8 minutes ago

Решение в отношении расстриги Сарояна усилит позицию защиты по делу Католикоса — адвокат
Sputnik Armenia / 15 minutes ago

#ՀԻՄԱ․ COP17-ԵՐԵՎԱՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 4-ՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 20 minutes ago