Բեռլինում անցկացվող NVIDIA GTC 2026 համաժողովում ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման մասին ելույթում հիշատակել է Firebird ընկերությանը՝ որպես Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն։ Firebird-ը ներկայացվել է նաև AI հաշվարկների վրա մասնագիտացած ամպային ընկերությունների շարքում։ Հայաստանում ընկերությունը գործարկել է արհեստական բանականության ենթակառուցվածք՝ NVIDIA Blackwell B200 շարքի 6,144 գրաֆիկական պրոցեսորով, իսկ ընդլայնման ծրագրով նախատեսվում է GPU-ների թիվը հասցնել շուրջ 70 հազարի։ Firebird-ի հաղորդագրությունը՝ ստորև․ «Բեռլինում անցկացվող NVIDIA GTC (GPU Technology Conference) համաժողովի իր ելույթում NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն անդրադարձել է արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնմանը և այդ գործընթացում նոր ամպային ընկերությունների դերին։ Համաժողովին մասնակցում է նաև Firebird-ի պատվիրակությունը։ Հուանգը խոսել է տարբեր տարածաշրջաններում ստեղծվող AI գործարանների մասին՝ ընդգծելով, որ արհեստական բանականության մոդելների զարգացումը նախևառաջ պահանջում է համապատասխան հաշվարկային ենթակառուցվածք։ Այս համատեքստում նա հիշատակել է Firebird-ը՝ որպես Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն։ Firebird-ի անունը տեղ է գտել նաև Հուանգի ներկայացման «Neoclouds» բաժնում՝ CoreWeave-ի, Nebius-ի, Lambda-ի և AI հաշվարկների վրա մասնագիտացած այլ ամպային ընկերությունների կողքին։ GTC-ն արհեստական բանականության ոլորտի կարևոր միջազգային հարթակներից է, որը համախմբում է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, հետազոտողների և մշակողների՝ ներկայացնելու նոր տեխնոլոգիաներն ու դրանց կիրառման հնարավորությունները։ Firebird-ը զարգացնում է արհեստական բանականության գործարանների միջազգային ցանց։ Հայաստանում առաջին գործարանը գործարկվել է NVIDIA Blackwell B200 շարքի 6,144 գրաֆիկական պրոցեսորով։ Ընդլայնման ծրագրով նախատեսվում է ներդնել նաև NVIDIA Vera Rubin համակարգեր և GPU-ների ընդհանուր թիվը հասցնել շուրջ 70 հազարի։ Ընկերությունը նաև AI ենթակառուցվածք է զարգացնում Ղազախստանում և ուսումնասիրում է Նեպալում նման ծրագրի իրականացման հնարավորությունները։ Հայաստանում մեկնարկած այս նախագիծը նպաստում է երկրի դիրքի ամրապնդմանը արհեստական բանականության համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա և տեղական ընկերությունների ու մասնագետների համար բացում միջազգային համագործակցության նոր հնարավորություններ»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
Factor.am / 12 minutes ago

Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Factor.am / 14 minutes ago

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 15 minutes ago

Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
Factor.am / 20 minutes ago
Related coverage

ԱՄՆ-ի հարվածների դեպքում էներգաօբյեկտները կարող են Իրանի թիրախ դառնալ. Ռեզայի
Sputnik Armenia / 7 minutes ago

Արագածում արդեն խորը ձմեռ է #ձյուն #5tv
5TV Armenia / 7 minutes ago

Решение в отношении расстриги Сарояна усилит позицию защиты по делу Католикоса — адвокат
Sputnik Armenia / 14 minutes ago

#ՀԻՄԱ․ COP17-ԵՐԵՎԱՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է 4-ՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ․ #ՈՒՂԻՂ
168 Jham / 19 minutes ago